ARMENIAN HD CHANNELS

Շանթ Պրեմիում HD ալիքների փաթեթն արդեն ARM TVs հավելվածի միջոցով հասանելի է բոլորի համար աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ առկա է ինտերնետ: Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ՝ Google Play-ում: Այն կարելի է ներբեռնել հաշված րոպեների ընթացքում և դեռևս թեստային ռեժիմով վայելել Շանթ Պրեմիում և Շանթ Մյուզիք ալիքները: 

Շատ շուտով այս ալիքների ցանկը կհամալրվի Շանթ Սերիալ և Շանթ Նյուս շուրջօրյա լրատվական ալիքներով: 

Թեստավորման աշխատանքներից հետո սիմվոլիկ ամսավճարի դիմաց հնարավոր կլինի բաժանորդագրվել և վայելել սիրելի նախագծերը բարձր որակով և ՕՐԻՆԱԿԱՆ ճանապարհով:

Մոտ ապագայում հավելվածը հասանելի կլինի նաև android համակարգով աշխատող smart հեռուստացույցների և tv box-երի համար, այնուհետև նաև՝ այլ օպերացիոն համակարգերով աշխատող smart հեռուստացույցների համար:

Հավելվածը համատեղելի է նաև air play և chrome cast համակարգերի հետ:

Հարցերի և առաջարկությունների դեպքում կարող եք դիմել մեզ՝

Գրեք մեզ Facebook-ում` https://www.facebook.com/ARMTVs/ 

հեռ.՝ +374 98 701 701, +374 60 701 701հասանելի են նաև WhatsApp, Viber` +374 98 701 701

օնլայն գրանցում  Շանթ Պրեմիում  

e-mail: [email protected]