SHANT PREMIUM հեռուստաալիքի տնօրեն

«Շանթ» հեռուստաընկերությանն անհրաժեշտ է

«Շանթ Պրեմիում» հեռուստաալիքի տնօրեն 

 

Աշխատանքային գործառույթներ

 

Նախագծի

- «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքի աշխատանքների կազմակերպման պատասխանատվություն,

- հեռարձակում,

- ծրագրերի ցանցի կազմում,

- ծրագրային նյութերի որոնում, ընտրություն, արտադրության պատվեր,

- պրոմոյի մշտական մշակում, նյութերի պատրաստում, տարածում:

 

Տեխնիկական
- Կոդավորման համակարգի նախապատրաստում, մեկնարկ,

- արբանյակային հեռարձակման համար ազդանշանի մատակարարումը Ֆրանսիա, դրա

 հետագա հաղորդումը կաբելային օպերատորներին,

- ընդունիչ սարքերի և քարտերի պատվերների վերահսկողություն, դրանց ստացման, մաքսազերծման, տեխզննման, փորձարկման աշխատանքների կազմակերպում:


Վաճառք
-   IP և «Շանթ Պրեմիում»-ը վերահեռարձակող այլ օպերատորների ցանկի և աշխարհագրության ընդլայնում, պայմանագրերի կնքում և վարում,

-   DTH օգտատերերի բաժանորդագրության աշխատանքների կազմակերպում` պատվերների տեղադրման համակարգի գործարկում, ընդունիչ սարքերի և քարտերի առաքման աշխատանքների կազմակերպում:

 

Պահանջվող որակավորումներ

- Բարձրագույն կրթություն (նախապատվությունը նաև տրվում է Հայաստանի ամերիկյան համալսարանն ավարտած թեկնածուներին):

- Մարքեթինգային ոլորտում գիտելիքների իմացությունը ցանկալի է, իսկ փորձը կդիտվի որպես առավելություն:

- Օտար լեզուների` անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:

- IP, OTT կամ հեռուստատեսային հեռարձակման ոլորտում առնվազն 5 տարվա կազմակերպչական աշխատանքային փորձ:

- Համակարգչային ծրագրերի (MS Office) և ինտերնետ միջավայրում աշխատանքային հմտություններ:

- Հետազոտության տարբեր մեթոդների իմացություն և կիրառման փորձ:

- Հաղորդակցման ունակություն, ներկայացուցչություն և բանակցություն վարելու հմտություն:

- Վերլուծելու ունակություն, վճռականություն, պատասխանատվության զգացում, խնդիրներ լուծելու ունակություն, ճկունություն, թիմի հետ  աշխատելու հմտություն:

 

Գտնվելու վայրը՝ ք. Երևան, Կիևյան 16

Էլ. փոստ` [email protected]

Հեռ.՝   010-27-76-68

           010-27-76-89
           010-26-16-86

Աշխատանքային օրերը՝ 6 օր 

Աշխատանքային գրաֆիկ` լրիվ դրույք

Աշխատավարձը՝ բարձր

Նախընտրելի սեռը՝ արական