Թվային մարքեթինգի մասնագետ

Շանթ հեռուստաընկերությունը փնտրում է ստեղծարար և նորարական մոտեցումներով, եռանդուն և փորձառու թվային մարքեթինգի մասնագետ, ով պետք է իրականացնի և կառավարի օնլայն հարթակներում կատարվող ստրատեգիական գործողությունները:

 

Աշխատանքային պարտականությունները.

 

  • Թիրախային լսարանների մշակում, վերլուծություն,
  • Թվային հարթակում առաջխաղացման ռազմավարության մշակում ու իրականացում,
  • Նյութերի պատրաստում,
  • Հրապարակումներ սոցիալական ցանցերում,
  • Մեյլինգի իրականացում (մեյլերի բազայի հետ աշխատանք, նամակի բովանդակության ստեղծում, հաշվետվություն)
  • Գովազդ սոցիալական ցանցերում (գովազդի բովանդակության մշակում՝ տեքստ, նկար / վիդեո, հատուկ հղումներ)
  • Գովազդ Google, Yandex և ցանցային համակարգերում (գովազդի բովանդակության մշակում՝ տեքստ, նկար / վիդեո, հատուկ հղումներ)
  • Կայքի վերլուծություն,
  • Հավելվածի վերլուծություն,
  • Աշխատանք վերլուծության այլ գործիքներով,
  • Աշխատանք ինֆլուենսերների հետ (բովանդակության ստեղծում, կապ),
  • Պրոմո-ակցիաների և մրցույթների մշակում,
  • Կայքի բովանդակության մշակում:

 

Պահանջվող փորձն ու հմտությունները.

  • Բարձրագույն կրթությունը հանրային կապերի կամ մարքեթինգի ոլորտում  կդիտարկվի որպես առավելություն,
  • Նվազագույնը  3 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Կայքերի վերլուծության գործիքների  գերազանց իմացություն (Google analytics, Firebase, SDK կոդեր, UTM-ներ և այլն),
  • Սոցիալական ցանցերում մարքեթինգային գործիքների տիրապետում (Facebook, Instagram, Telegram),
  • Եռալեզու բովանդակության մշակման հմտություններ,
  • Թվային մարքեթինգի ոլորտում պարբերաբար տեղի ունեցող փոփոխությունների մասին տեղեկացվածության ձգտում,
  • Ստեղծարար մոտեցում և նախաձեռնողականություն,
  • Վերլուծական միտք,
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ,
  • Ժամանակի ճիշտ կառավարում և թիմում աշխատելու կարողություն,
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

 

 

Հետաքրքրվա՞ծ եք:

Ուրեմն ուղարկեք ձեր ռեզյումեները [email protected] էլ. հասցեին` նշելով հաստիքի անունը: