Եթերի թողարկիչ

Աշխատանքային պարտականություններն են.

•             Ստուգել եթեր հեռարձակվող նյութի(երի) առկայությունը, որակը և եթերային ժամանակացույցի համապատասխանությունը եթերացանկին,

•             Ապահովել անխափան եթեր,

•             Հետևողական լինել օրվա եթերի և արբանյակային հեռարձակման ընթացքին` համաձայն հեռարձակման գրաֆիկի,

•             Ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ,

•               Կատարել նյութի(երի) փոխարկումներ (կոնվերտացիա),

•             Հայտնել եթերի հետ կապված տվյալներ և տրամադրել պահանջված նյութեր հեռուստաընկերության մասնաճյուղին,

•             Տիրապետել եթերային և արբանյակային հեռարձակման բոլոր համապատասխան ճյուղային ցուցանիշներին և ձևաչափերին (պետական և ճյուղային ցուցանիշներ, միջազգային չափանիշներ և ձևաչափեր),

•             Միաժամանակ մի քանի նախագծերում ընդգրկվելու և աշխատանքները պատշաճ կատարելու, սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և որոշումներ ընդունելու ունակություն և պատասխանատվություն:

 

 

Պահանջվող փորձն ու հմտությունները.

 

•             Բարձրագույն (տեխնիկական) կրթություն,

•             Հեռուստատեսության ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,

•             Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,

•             Հեռուստատեսության եթերային հեռարձակման ոլորտում համակարգչային ծրագրերի բազային գիտելիքների պարտադիր իմացություն (Microsoft Windows, Adobe premiere pro, Adobe photoshop, Adobe after effects, Edius, DPS,                     Aveco, Forward, տարբեր video convertrner),

•             Հաղորդակցման ունակություն, ստորաբաժանումների հետ աշխատանքային գործընթացի սխեմատիկ կատարման ունակություն,

•             Վերլուծելու ունակություն, վճռականություն, պատասխանատվության զգացում, խնդիրներ լուծելու ունակություն, ճկունություն, թիմի հետ աշխատելու հմտություն:

 

 

Հետաքրքրվա՞ծ եք:

Ուրեմն ուղարկեք ձեր ռեզյումեները  [email protected] էլ. հասցեին` նշելով հաստիքի անունը: