ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

 

Եթերի օպերատոր 

 

Աշխատանքային գործառույթներ`

 

- Ստուգել եթեր հեռարձակվող նյութի(երի) առկայությունը, որակը և եթերային ժամանակացույցի համապատասխանությունը եթերացանկին:

- Ապահովել անխափան եթեր: 

- Ըստ աշխատանքի ռեժիմի, աշխատանքի (հերթափոխի) ժամանակացույցի` հետևողական լինել օրվա եթերի և արբանյակային հեռարձակման ընթացքին` համաձայն հեռարձակման գրաֆիկի: 

- Ղեկավարի ցուցումով ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ: 

- Կատարել նյութի(երի) փոխարկումներ (կոնվերտացիա): 

- Հայտնել եթերի հետ կապված տվյալներ և տրամադրել պահանջված նյութեր հեռուստաընկերության մասնաճյուղին: 

- Տիրապետել եթերային և արբանյակային հեռարձակման բոլոր համապատասխան ճյուղային ցուցանիշներին և ձևաչափերին (պետական և ճյուղային ցուցանիշներ, միջազգային չափանիշներ և ձևաչափեր): 

- Միաժամանակ մի քանի նախագծերում ընդգրկվելու և աշխատանքները պատշաճ կատարելու, սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և որոշումներ ընդունելու ունակություն և պատասխանատվություն:

 

 

Պահանջվող որակավորումներ`

 

- Բարձրագույն (տեխնիկական) կրթություն: 

- Հեռուստատեսության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է: 

- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն:    

- Հեռուստատեսության եթերային հեռարձակման ոլորտում համակարգչային ծրագրերի բազային գիտելիքների պարտադիր իմացություն: 

- Հաղորդակցման ունակություն, ստորաբաժանումների հետ աշխատանքային գործընթացի սխեմատիկ կատարման ունակություն: 

- Վերլուծելու ունակություն, վճռականություն, պատասխանատվության զգացում, խնդիրներ լուծելու ունակություն, ճկունություն, թիմի հետ աշխատելու հմտություն: 

  

Գտնվելու վայրը՝ ք. Երևան, Կիևյան 16

 

Էլ. փոստ` [email protected], [email protected]

 

Հեռ.՝ 010-27-76-68, 010-27-76-89, 010-26-16-86



*************************************************************************************************************************************************************************************


«Շանթ» հեռուստաընկերությանն անհրաժեշտ է

«Շանթ Պրեմիում» հեռուստաալիքի տնօրեն 

 

Աշխատանքային գործառույթներ

 

Նախագծի

- «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքի աշխատանքների կազմակերպման պատասխանատվություն,

- հեռարձակում,

- ծրագրերի ցանցի կազմում,

- ծրագրային նյութերի որոնում, ընտրություն, արտադրության պատվեր,

- պրոմոյի մշտական մշակում, նյութերի պատրաստում, տարածում:

 

Տեխնիկական
- Կոդավորման համակարգի նախապատրաստում, մեկնարկ,

- արբանյակային հեռարձակման համար ազդանշանի մատակարարումը Ֆրանսիա, դրա

 հետագա հաղորդումը կաբելային օպերատորներին,

- ընդունիչ սարքերի և քարտերի պատվերների վերահսկողություն, դրանց ստացման, մաքսազերծման, տեխզննման, փորձարկման աշխատանքների կազմակերպում:


Վաճառք
-   IP և «Շանթ Պրեմիում»-ը վերահեռարձակող այլ օպերատորների ցանկի և աշխարհագրության ընդլայնում, պայմանագրերի կնքում և վարում,

-   DTH օգտատերերի բաժանորդագրության աշխատանքների կազմակերպում` պատվերների տեղադրման համակարգի գործարկում, ընդունիչ սարքերի և քարտերի առաքման աշխատանքների կազմակերպում:

 

Պահանջվող որակավորումներ

- Բարձրագույն կրթություն (նախապատվությունը նաև տրվում է Հայաստանի ամերիկյան համալսարանն ավարտած թեկնածուներին):

- Մարքեթինգային ոլորտում գիտելիքների իմացությունը ցանկալի է, իսկ փորձը կդիտվի որպես առավելություն:

- Օտար լեզուների` անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:

- IP, OTT կամ հեռուստատեսային հեռարձակման ոլորտում առնվազն 5 տարվա կազմակերպչական աշխատանքային փորձ:

- Համակարգչային ծրագրերի (MS Office) և ինտերնետ միջավայրում աշխատանքային հմտություններ:

- Հետազոտության տարբեր մեթոդների իմացություն և կիրառման փորձ:

- Հաղորդակցման ունակություն, ներկայացուցչություն և բանակցություն վարելու հմտություն:

- Վերլուծելու ունակություն, վճռականություն, պատասխանատվության զգացում, խնդիրներ լուծելու ունակություն, ճկունություն, թիմի հետ  աշխատելու հմտություն:

 

Գտնվելու վայրը՝ ք. Երևան, Կիևյան 16

Էլ. փոստ` [email protected]

Հեռ.՝   010-27-76-68

           010-27-76-89
           010-26-16-86

Աշխատանքային օրերը՝ 6 օր 

Աշխատանքային գրաֆիկ` լրիվ դրույք

Աշխատավարձը՝ բարձր

Նախընտրելի սեռը՝ արական