Յուրի Ադամյան

Յուրի Ադամյան

Ծնվել է 1997թ. հոկտեմբերի 17-ին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում: 
Երգել սկսել է 5 տարեկանից:
Դեռ դպրոցական տարիներից մասնակցել է տարբեր երաժշտական փառատոնների և գրավել 1-ին և 2-րդ տեղեր:
Դպրոցն ավարտելուց հետո 3 տարի սովորել է "Արցախի ձայներ" պրոդյուսերական կենտրոնում:
Տիրապետում է կիթառ, դաշնամուր և հարվածային գործիքներին:
Ստեղծագործում է, ունի մի շարք հեղինակային երգեր: