The Steps Band և Թամարա Խուբլարյան

The Steps Band և Թամարա Խուբլարյան

THE STEPS BAND-ը ձևավորվել է 2016թ. հուլիսին Երևանում։ 
Խմբի անդամներն են՝
Սահակ Ղազարյան` բաս-կիթառ,
Արման Մանուկյան` հարվածային գործիքներ,
Հովհաննես Մելքումյան` սոլո-կիթառ,
Հարություն Օվակյան` սաքսոֆոն,
Սևադա Հակոբյան` ստեղնաշարային գործիքներ:
Խումբը հիմնականում նվագում և ստեղծագործում է ջազ, ֆանք և բլյուզ ժանրերում։
«X Factor 4» նախագծում 2016թ. դեկտեմբերին Գարիկ Պապոյանի նախաձեռնությամբ
THE STEPS BAND-ի կազմում ընդգրկվեց Թամարա Խուբլարյանը՝ որպես մենակատար։

 

Թամարա Խուբլարյանը ծնվել է 1997թ. փետրվարի 26-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։
2013թ. ավարտել է Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ 
Ունի 7-ամյա երաժշտական կրթություն ջութակ և դաշնամուր մասնագիտություններով։
2014թ. ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հատուկ
կրթություն ֆակուլտետի լոգոպեդիայի բաժին։
Մասնակցել է տարբեր միջհամալսարանական մրցույթների և բարեգործական համերգների։
Ստեղծագործում է։ Ունի հեղինակային երգեր և երաժշտական ստեղծագործություններ։


ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ