Էրիկ Կարապետյան

Էրիկ Կարապետյան

Ծնվել է 1988թ. հունիսի 5-ին Թբիլիսիում: 
Ավարտել է ռուսական N7 միջնակարգ դպրոցը: Ավարտել է նաև Ցապաձեի անվան N21 երաժշտական
դպրոցի ջութակի բաժինը:
Առաջին անգամ բեմում երգել է 7 տարեկանում: 
8 տարեկանում հաճախել է հայկական երգի և պարի պետական անսամբլ, որտեղ հանդես է եկել 
որպես մենակատար և համերգներով շրջագայել է Վրաստանում և եվրոպական երկրներում: 
Հաճախել է նաև վրացական ժողովրդական երաժշտության անսամբլ:
2001թ. Էրիկը Երևանում մասնակցել է «Կռունկ» փառատոնին և հաղթել «Լավագույն կատարող 
արտերկրից» անվանակարգում:
Թբիլիսիում դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան և ընդունվել Երևանի Կոմիտասի 
անվան պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային բաժին:
2006թ. սկսել է համագործակցել պրոդյուսեր և երգահան Զառա Պետրոսյանի հետ:
Էրիկը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում և արտերկրում և մասնակցել է մի շարք
հեռուստանախագծերի` «Երկու աստղ», «10+10», «Միմինո», «Երգ Երգոց», «Բենեֆիս» և այլն:
2012թ. Էրիկը երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթի 
հայաստանյան ժյուրիի կազմում էր:
2014-2016թթ. նա նաև «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի հայաստանյան ժյուրիի կազմում էր:
2015թ. Երևանում կայացավ Էրիկի մեծ մենահամերգը Երևանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:
2016թ. նա համաշխարհային համերգային շրջագայություն է սկսել (ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան և
հետխորհրդային պետություններ)։
2016թ. «Pan-Armenian Entertainment Awards» մրցույթում հաղթել է «Լավագույն կենդանի համերգ»
անվանակարգում:

 

 

 

 

 

Ալբոմներ

2009 «Դու իմն ես»
2011 «Անիրական»
2014 «Առաջին ու միակ»
2015 «Твои Следы»



Մրցանակներ

2006 «Ընծա» մրցույթ-փառատոն Արցախում` առաջին տեղ
«Ոսկե քնար» երաժշտական մրցանակաբաշխություն՝ տարվա հայտնություն

2007 Միջազգային “Discovery” երաժշտական փառատոն՝ առաջին տեղ

2009 «Ոսկե քնար» երաժշտական մրցանակաբաշխություն
Տարվա լավագույն երգ` «Դու իմն ես»

2010 Հանրային հեռուստաընկերության «Լավագույն տասնյակ» ամենամյա երաժշտական
մրցանակաբաշխություն
Տարվա լավագույն տեսահոլովակ` «Լա-լա- լե»

2011 Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթ
Հանդիսատեսի համակրանք
Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն
Տարվա լավագույն երգիչ
«Էկրանային ոճ» մրցանակաբաշխություն
Տարվա ամենաոճային երգիչ
«Դար 21» երաժշտական մրցանակաբաշխություն
Տարվա լավագույն երգիչ
Տարվա լավագույն երգ `«Անիրական»


2012 Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լավագույն տասնյակ» ամենամյա
երաժշտական մրցանակաբաշխություն
Լավագույն տեսահոլովակ` «Անիրական»
«Դար 21» երաժշտական մրցանակաբաշխություն
Տարվա լավագույն երգիչ

2013 World Armenian Entertainment Awards
Տարվա լավագույն երգ` «Առաջին ու միակ»
«Դար 21» երաժշտական մրցանակաբաշխություն
Տարվա լավագույն երգիչ