ՊՐԵՄԻԵՐԱ 3

ՊՐԵՄԻԵՐԱ 3

3-ՐԴ ԵԹԵՐԱՇՐՋԱՆ

ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ

«Պրեմիերա» նախագծի մեկնարկին մնացել են հաշված օրեր

«Պրեմիերա» նախագծի մեկնարկին մնացել են հաշված օրեր

 

«Շանթ» հեռուստաընկերության` միջազգային գրանցում ունեցող առաջին հայկական ձևաչափը բացառիկ հնարավորություն է ինչպես երիտասարդ կատարողների, այնպես էլ տաղանդավոր հեղինակների համար: «Պրեմիերան» շոու նախագիծ է, որտեղ հանդիպում են երգիչն ու երգահանը և ծնունդ տալիս նոր երգերի:

Այն կբացահայտի մինչ այժմ ստվերում մնացած ստեղծագործողներին և հնարավորություն կընձեռի երիտասարդ և տաղանդավոր կատարողներին ունենալու սեփական երգացանկը:

«Պրեմիերայի» շրջանակներում հեռուստադիտողները սկզբից մինչև վերջ կհետևեն, թե ինչպես է անհայտ երգը վերածվում հիթային ստեղծագործության:

Ամիսներ առաջ հայտարարված մրցույթին արձագանքել են հարյուրավոր ստեղծագործողներ: Այս եթերաշրջանի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ եթերում ցուցադրվելու է նաև նախնական լսումների փուլը: 
Երգերի ընտրությունը կատարելու է ժյուրին, որի կազմում են Գարիկ Պապոյանը, Գիսանե Պալյանը, Շուշանիկ Արևշատյանը և Արսեն Սաֆարյանը: Շոուն վարելու է Գրիշա Աղախանյանը:

Այս անգամ երգերը կատարելու են «Շանթի» տարբեր նախագծերից հայտնի Հայկ Հունանյանը, Եվա Թաշչյանը, Նարե Գևորգյանը, Ժաննա Դավթյանը, Հայկուհի Բաբախանյանը և Նիկ Էգիբյանը:

 

slaq.am