ՊՐԵՄԻԵՐԱ 3

ՊՐԵՄԻԵՐԱ 3

3-ՐԴ ԵԹԵՐԱՇՐՋԱՆ

ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ

Երբ ծնունդ են տալիս նոր երգերի…

Երբ ծնունդ են տալիս նոր երգերի…

Այն միջազգային գրանցում ունեցող առաջին հայկական երաժշտական ձեւաչափն է, որը տաղանդավոր ստեղծագործողին եւ կատարողին հանդիպելու հնարավորություն է ընձեռում:

Նշենք, որ ամիսներ առաջ նախագծի համար հայտարարվել էր մրցույթ, որին արձագանքել են հարյուրավոր ստեղծագործողներ: Մրցույթին ներկայացված ստեղծագործություններից ընտրվել են 6-ը:

«Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա» նախագծի ռեժիսոր եւ պրոդյուսեր Աննա Թադեւոսյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ նախագծի երրորդ եթերաշրջանը, ի տարբերություն նախորդների, մի շարք առանձնահատկություններ ունի. ««Պրեմիերա» նախագծի 3-րդ եթերաշրջանի ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ լսումների փուլ ենք ունեցել: Մարտի 6-ին՝ ժամը 21:00-ին, այն եթեր կհեռարձակվի: Այս եթերաշրջանում էստրադային, փոփ երգերից բացի՝ կներկայացվեն նաեւ ժողովրդական երգեր»: 

Աննա Թադեւոսյանի տեղեկացմամբ՝ մրցույթին ներկայացված ստեղծագործություններից ընտրել են 6 երգ՝ երեք ժողովրդական եւ երեք էստրադային. «Մրցույթին շուրջ 350 հեղինակ ներկայացրել են իրենց ստեղծագործությունները, որոնցից ընտրել ենք 6-ը: Երգերի ընտրության ամենակարեւոր պայմանն այն է, որ ստեղծագործությունը պետք է լինի հետաքրքիր, գեղեցիկ եւ յուրօրինակ եւ անպայման պետք է հիթ դառնալու հավակնություն ունենա, ընդգրկի մեծ լսարան»:

Նշենք, որ երգերի ընտրությունը կատարելու է ժյուրին, որի կազմում են Գարիկ Պապոյանը, Գիսանե Պալյանը, Շուշանիկ Արեւշատյանը եւ Արսեն Սաֆարյանը: Շոուն վարելու է Գրիշա Աղախանյանը: 

Այս անգամ երգերը կատարելու են «Շանթի» տարբեր նախագծերից հայտնի Հայկ Հունանյանը, Եվա Թաշչյանը, Նարե Գեւորգյանը, Ժաննա Դավթյանը, Հայկուհի Բաբախանյանը եւ Նիկ Էգիբյանը: 


http://asekose.am/