ՊՐԵՄԻԵՐԱ 3

ՊՐԵՄԻԵՐԱ 3

3-ՐԴ ԵԹԵՐԱՇՐՋԱՆ

ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ

Հայկուհի Բաբախանյան

Հայկուհի Բաբախանյան

Ծնվել եմ 1992թ. փետրվարի 20-ին:
Ավարտել եմ միջնակարգ դպրոցը, երաժշտական դպրոցի դաշնամուրային  բաժինը և Ջիվանու անվան աշուղական դպրոցը:
2009-2011թթ. սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջում, իսկ 2011թ.-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:
2008թ.-ին ճանաչվել է "Շանթ" հեռուստաընկերության "Ժողովրդական երգիչ-
2" նախագծի հաղթող:
2011թ.-ին մասնակցել է Երաժիշտ-կատարողների "Վերածնունդ" միջազգային երրորդ մրցույթ-փառատոնին` արժանանալով դափնեկրի կոչմանը:
2012թ.-ին մասնակցել է "Իմ Հայաստան" համահայկական փառատոնին և արժանանացել Սփյուռքի Նախարարության հավաստագրին:
2012թ.-ին  պարգևատրվել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգելդյանի կողմից ժողովրդական երգի զարգացման և տարածման գործում ունեցած հաջողությունների,
ինչպես նաև մարզի մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի  ավանդի համար:
2013թ.-ին մասնակցել է Միջհամայնքային մշակութային 2-րդ
ցուցահանդեսին և մրցույթ-փառատոնին՝ ճանաչվելով "Ժողովրդական երգի լավագույն անհատ կատարող" անվանակարգում հաղթող:
2013թ.-ին մենահամերգով հանդես է  եկել Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում:
2014թ. մասնակցել է  Կրեմլի Համագումարների Պալատում կազմակերպված Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված մեծ տոնական համերգին: