ՊՐԵՄԻԵՐԱ 3

ՊՐԵՄԻԵՐԱ 3

3-ՐԴ ԵԹԵՐԱՇՐՋԱՆ

ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ

Հայկ Հունանյան

Հայկ Հունանյան

Ծնվել է 1990թ.-ի դեկտեմբերի 8-ին քաղաքամայր Երևանում:
Ազգությամբ հայ է, արմատներով՝ սասունցի, հոգով՝ հայրենասեր, տեսակով՝ լավատես, կարգավիճակով՝ հայր,
մասնագիտությամբ՝ ճարտարագետ, ճակատագրով՝ երջանիկ:

1997-2006թթ.-ին սովորել է ք. Մեծամորի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
1998-2005թթ.-ին սովորել և ավարտել է Շ. Ազնավուրի անվան արվեստի դպրոցի դաշնամուրի բաժինը:
2006թ.-ին ընդունվել է ք. Երևանի Գուրգեն Մահարու անվան թիվ 176 միջնակարգ դպրոցը: 2007-2011թթ.-ին սովորել է
ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ)–ում և ստացել ճարտարագետի բակալավրի աստիճան:
2013թ.-ին ընդունվել և մինչ այժմ սովորում է ՀՊՃՀ-ում՝ որպես մագիստրոս:
2011թ.-ից իր մասնագիտությամբ աշխատում է ՀԱԷԿ (Հայաստանի ատոմային էլեկտրակայան)-ում:
2014թ.-ին մասնակցել է "X-Factor" նախագծին, գրավել 3-րդ հորիզոնականը:
Նախագծից հետո արդեն սկսել է խորացված զբաղվել երգարվեստով, ունի 1 տեսահոլովակ և շուտով կնկարահանվի 2-րդը:

Զբաղվել է կարատեով, լողով և գեղարվեստական մարմնամարզությամբ: Ամուսնացած է: Ունի սիրելի կին, հրաշք դուստր:
Ամենամեծ ձեռքբերումները համարում է 22 տարեկանում կազմած ընտանիքը և կամեցող ու ազնիվ ընկերներին, որոնցով
շրջապատված է:
Ամենամեծ նպատակն է ունենալ այնպիսի ամուր ու օրինակելի ընտանիք, որում և մեծացել է: