ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

«ՄԱՄԱՅԻ ԵՓԱԾՆ ՈՒՐԻՇ Է» շոուն խոհարարական խաղային շոու է, որը ներկայացնում է երկրի ամենալավ պատրաստող մայրիկներին: Սակայն հետաքրքիրն այն է, որ սա մայրիկների մրցույթ չէ, այլ նրանց դուստրերի կամ որդիների (18 տարին լրացած), ովքեր պետք է պատրաստեն իրենց մայրիկների հրահանգներով:

Յուրաքանչյուր շոուին մասնակցում է 2 թիմ, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է մայրիկը՝ իր չափահաս զավակի հետ: Զավակը պետք է պատրաստի՝ ըստ ընտանեկան բաղադրատոմսի, այն էլ՝ մայրիկի ցուցումներով:

Ուտեստը պետք է պարունակի հատուկ բաղադրիչներ, որոնք բառ առ բառ փոխանցվել են սերնդեսերունդ:

Պատրաստելու ընթացքում  մայրիկը կարող է երբեմն օգնել իր զավակին: Բայց այդ ժամանակ, ըստ խաղի կանոնների,  ժամացույցի սլաքներն արագ են պտտվում, և որքան մայրիկը շատ է օգնության ձեռք մեկնում, այնքան քիչ ժամանակ է մնում զավակին՝ ուտեստ պատրաստելու համար:

Սա շատ ընկերական և զավեշտալի տրամադրություն ստեղծող շոու է, որտեղ մայրիկները և երեխաները ցույց են տալիս իրենց բնավորության ամենահետաքրքիր կողմերը: Նրանք պետք է նաև պատրաստ լինեն մրցակից  թիմի կողմից սպասվող քննադատությանը:

Սա շոու է, որտեղ բարձր է գնահատվում ավանդական խոհարարությունը: Մենք ցույց ենք տալիս հեշտ բաղադրատոմսեր, որոնց հեռուստադիտողը հեշտությամբ կարող է հետևել և պատրաստել:

Հաղորդավարը շատ ընկերասեր է. նա օգնում է թիմերին բաղադրատոմսի պատրաստման հարցում և որոշ հուշումներ է անում: Հաղորդավարը հիմնականում մասնակիցների կողմից է: Նա ուղղորդում է շոուն, տալիս է ճիշտ բացատրություններ՝ կապված բաղադրատոմսի հետ:

Ժյուրին կույր համտեսման միջոցով ընտրում է հաղթող թիմին: Նա նշում է ուտեստների թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, այնպես որ հեռուստադիտողը չի կարողանում մինչև վերջին պահը հասկանալ, թե ով է հաղթողը:

Ժյուրին իր վերջնական որոշումը կայացնում է մինչև մասնակիցներին հանդիպելը: