Շանթ կարող եք դիտել

Շանթ հեռուստաընկերության հաղորդումները կարելի է դիտել մի շարք տարբերակներով:


✔ Էլեկտրոնիկայի վաճառքի ցանկացած կետից ձեռք բերել մի քանի հազար դրամ արժեցող DVB-T2 ազդանշան ընդունող սարքը,որին կմիանա սովորական ալեհավաքը, միացնել հեռուստացույցին և ունենալ Շանթի համապետական եթերը ԱՆՎՃԱՐ դիտելու հնարավորություն:

✔ Ձեռք բերել DVB-T2 ազդանշանի ընդունիչով ցանկացած հեռուստացույց, որին միացնելով սովորական ալեհավաքը, կունենաք Շանթի համապետական եթերն ԱՆՎՃԱՐ դիտելու հնարավորություն:

✔ Շանթ Հեռուստաընկերությունից ձեռք բերել ARMTVs Սմարտ Բոքս և դրանում առկա ARMTVs հավելվածի միջոցով դիտել Շանթի բոլոր մասնագիտացված ու նաև այլ հեռուստաընկերությունների թվով 9 ալիքներ: Դրանք կլինեն ԱՆՎՃԱՐ մինչև այս տարվա Դեկտեմբեր, իսկ դրանից հետո կարող եք դիտել ամսական սկսած 1500 դրամ բաժանորդային վճարով:

✔ Բաժանորդագրվել Ռոստելեկոմին և դարձյալ ունենալ Շանթի համապետական և մասնագիտացված բոլոր ալիքները: