ՈՐՈԳԱՅԹ

ՈՐՈԳԱՅԹ

ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ

ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

  • Կրիմինալ և Դրամա
  • 2 եթերաշրջան
  • 159 և 171 սերիա
  • 2008 - 2010
ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

«Որոգայթ» ֆիլմի հերոսը` Հովիկը, ակամայից հայտնվելով հանցագործ աշխարհում, շատ կարճ ժամանակում հասցնում է վեր բարձրանալ և դառնալ հանցավոր աշխարհի կնքահայրը: Չնայած հանգամանքներին` նա մինչև վերջ չի փոխում իր մոտեցումները կյանքին: Հովիկը մարդ է, ով նույնիսկ ամենադժվար իրավիճակներում փորձում է պահպանել մարդկային դիմագիծը: «Որոգայթ»-ում առկա են քրեական ժանրին բնորոշ սյուժետային զարգացումներ, հերոսներ, բարդ իրավիճակներ:

«Որոգայթ»-ը միակ հեռուստասերիալն է Հայաստանում, որի նկարահանման իրավունքը ձեռք է բերվել հայտնի ռուսական կինոընկերության կողմից, և նրա հիման վրա նկարահանվել է «Որոգայթ»-ի ռուսական, ադապտացված տարբերակը:

 

Սցենարի հեղինակն է Հարություն Ղուկասյանը, ռեժիսորները` Ռոման Մուշեղյանը և Արման Գևորգյանը, պրոդյուսերը` Հունան Սողոյանը: