ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐԸ

ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐԸ

ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ

ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

  • Մելոդրամա
  • 1 եթերաշրջան
  • 180 սերիա
  • 2016 - 2017
ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր հերոսուհին` Սոնան, 23-ամյա երիտասարդ աղջիկ է, ով որբ է մնացել 1991-1994թթ. Արցախյան ազատամարտից հետո, և նրան որդեգրել ու մեծացրել է  միայնակ ապրող հորաքույրը: Երբ Սոնան տեղեկանում է, որ հորաքույրը տառապում է երիկամային անբավարարությամբ, նա ստիպված թողնում է ուսումը և աշխատանքի անցնում կլինիկայում, որը կառավարում է երիտասարդ և խոստումնալից բժիշկ Արամ Քարամյանը: Սոնայի և Արամի միջև զգացմունքներ են արթնանում: Իսկ Արամի և կնոջ հարաբերություններին խանգարում էր երեխա չունենալու փաստը, ուստի Արամի կինը փորձում է երեխա պարգևել ամուսնուն և որոշում է փոխնակ մայր փնտրել:

Միևնույն ժամանակ պարզվում է, որ Սոնայի հորաքրոջը անհապաղ վիրահատություն է հարկավոր. նրա կյանքը փրկելու համար Սոնան դիմում է ծայրահեղ քայլի և դառնում փոխնակ մայր`չիմանալով, թե ում համար: Երկարատև սկանդալային պատմություններից և դժվարին իրավիճակներից հետո, ի վերջո, Սոնայի և Արամի սերը տալիս է իր պտուղները:

Սցենարի հեղինակներն են Էդուարդ Զորիկյանը և Ռոման Մուշեղյանը, ռեժիսորները` Արտյոմ Հարությունյանը և Հայկ Վարդանյանը,
պրոդյուսերը` Հունան Սողոյանը: