ՈՒՐԻՇԻ ՀՈԳԻՆ

ՈՒՐԻՇԻ ՀՈԳԻՆ

ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ

ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

  • Մելոդրամա
  • 1 եթերաշրջան
  • 162 սերիա
  • 2015 - 2016
ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

Սա երկու միանգամայն տարբեր տարիքի, սոցիալական դիրքի և մշակութային մակարդակի կանանց մասին մի պատմություն է: Թեև նրանք միմյանց չեն ճանաչում, սակայն միևնույն գերբնական և ողբերգական ճակատագրին կարժանանան, որը կմիացնի նրանց մահից հետո: Նրանք գտնվում են տարբեր իրավիճակներում և վայրերում, որոնց մահվան մեջ մի ընդհանուր բան կա. անցյալում թողած սեր և սպանված լինելու վիշտը:

Այս պատմությունը լի է առեղծվածներով, սիրով և վրեժով, որը շարունակվում է անգամ մահից հետո, որտեղ 2 կանանց հոգիները միանալու են առեղծվածային թալիսմանով և միևնույն մարմինն են կրելու: Նրանք կփորձեն հասնել արդարության և իրենց սպանողներին ստիպել պատասխան տալ իրենց արածի համար:

 

Սցենարի հեղինակներն են Անի Հայկազյանը և Գոհար Մեժլումյանը, ռեժիսորները` Արմեն Միրզոյանը և Հայկ Վարդանյանը, պրոդյուսերը` Հունան Սողոյանը: