ՍԻՐՈ ԳԵՐԻՆ

ՍԻՐՈ ԳԵՐԻՆ

ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ

ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

  • Մելոդրամա
  • 1 եթերաշրջան
  • 204 սերիա
  • 2014 - 2015
ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի հեռավոր մարզերից մեկում ապրող 15-ամյա Անուշին համագյուղացիները գտնում են մեծահարուստ Փայլակ Սանթրոսյանի մեքենայի մեջ` բռնաբարված ու անգիտակից վիճակում: Մեքենայի մեջ է լինում նաև Փայլակի դին: Անուշին սպանության մեղադրանքով դատապարտում են ազատազրկման: Բանտում նա աղջիկ է ունենում, ում հանձնում է քրոջ խնամքին:


Տարիներ անց Անուշը ազատվում է բանտից, հանդիպում Ռուբենին, ով շատ է օգնում նրան: Անուշը պարզում է, որ քույրն իր աղջկան` Արփիին, մեծացրել է որպես իր սեփական զավակի: Դստերն ամեն օր տեսնելու հույսով նա աշխատանքի է անցնում քրոջ տանը, որտեղ կրկին նրա ճանապարհը խաչվում է Ռուբենի հետ, ով, պարզվում է, Փայլակի եղբայրն է: Անուշն ու Ռուբենը ամուսնանում են, սակայն Անուշին նոր փորձություն է սպասվում, երբ նա հասկանում է, որ իր աղջիկը` Արփին, սիրահարված է Ռուբենին ու ատելու է իրեն:

 

Սցենարի հեղինակներն են Անի Հայկազյանը և Գոհար Մեժլումյանը, ռեժիսորը` Մհեր Խաչատրյանը, պրոդյուսերը` Հունան Սողոյանը: