ՍԱՀՄԱՆԻՆ

ՍԱՀՄԱՆԻՆ

ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ

Կարծիքներ հեռուստադիտողների կողմից

Կարծիքներ հեռուստադիտողների կողմից

*******
«Աստված իմ... Պարզապես անհնար է առանց արցունքների և հպարտության դիտել այս ֆիլմը: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Շանթ»-ին ու նկարահանող անձնակազմի յուրաքանչյուր անդամին, նման մեծ և անձնվեր աշխատանք կատարելու համար: Ինչպես նաև շնուրհակալություն մեր ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ... Մենք Ձեզանով և Ձեր շնորհիվ ենք ապրում»:«Աննկարագրելի ապրումներ.փորձում էի զսպել արցունքներս, բայց անկախ ինձնից արտասվում էի...արդեն 2-րդ սերիան դիտելուց հետո մեջս էլի մի բան փոխվեց, մտածելու տեղիքա տալիս: Հիմա առավել քան երբևէ պատկերացնում եմ թե ինչերի միջով են անցել ու անցնում սահմանին կանգնած մեր տղերքը : Աստված պահապան լինի մեր զինվորներին»:

 

*******
«Ես ինքս լինելով զինվորականի աղջիկ եվ սահմանային գոտում ապրող բնակչուհի չկարողացա զսպել արցունքնես պատկերացնելով թե իրոք ինչ դժվար է մեր սահմանապահների, ծառայողների համար: Ցավում եմ, որ սա մեր իրականությունն է: 2-րդ սերիան էլ ավելի հուզիչ էր, Ֆելիքսի այդ ճակատագրական քայլը, Արամի մահը, ընկերների ցավը, վրեժը ... Իսկապես շատ ջանք ու եռանդ կա այս աշխատանքի,նկարահանումների մեջ,,ԲՐԱՎՈ ,,,հուսանք լավ ավարտ կունենա ֆիլմը: Շնորհակալություն Շանթ ՀԸ -ԻՆ այսպիսի մեծ աշխատանքի համար, սա շատ օրինակելի ֆիլմ է, սովորեցնում է լինել ուժեղ, ընկերասեր, հայրենասեր եվ կապ չունի գեներալի տղա է թե հասարակ մարդու, մեկ է պետք է պարտքը կատարի հայրենիքի առջեվ ..ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ... Մեր ծառայող զինվորներին,  սահմանապահներին էլ ցանկանում եմ անփորձանք ծառայություն, իսկ մայրերին ՝ համբերություն.»



*******
«Այս ֆիլմը այն միակ ֆիլմերի թվին է պատկանում, ուր կա և՛ սեր կա, և՛ հայրենասիրություն և շատ այլ կյանքի դասեր: Ամեն նոր սերիան նոր տպավորություններով լի է: Ամեն մի դրվագը իրականությունից վերցված է այլ ոչ հեքիաթ: Չհուզվելն էլ ուղակի անհնարին է»:
«Ես հիմա որ հիշում եմ թե ինչ վիճակում էի 3-րդ սերիան նայելուց, ապշում եմ։ Փրկարարական օպերացիան իրականացնելու ժամանակ ահավոր լարվել էի։ Բրավո՛ դերասաններ, սցենարիստ, ռեժիսիոր: Բրավո՛ Շանթ ՀԸ»:



*******
Ուղղակի հիանալի ֆիլմ էր: Վերնագիրն արդեն ամեն ինչ ասում է: Անհամբեր սպասում էինք: Ամեն վայրկյան լարված նայում էինք: Մոտ 7 ամսից անցնելու եմ ծառայության: Ֆիլմը դիտելուց հետո սկսեցի հաշվել օրերը: Շնորհավորում եմ:
«Շանթ ՀԸ, իսկապես շնորհակալ եմ: Շնորհակալ եմ, որ ներկայացնում եք իրականությունը, որ չեք թերագնահատում հակառակորդին ու միաժամանակ բարձրացնում եք մեր ժողովրդի ոգին: Որակյալ աշխատանք էր, շնորհավորում եմ…

 


*******
Ապշած եմ։ Ֆելիքսի քայլը իրական Հայ Զինվորի քայլ էր։ Անհամբեր եմ։ Սպասում եմ 3-րդ սերիային։ Ինքս էլ ունեմ սահմանին կանգնած 2 եղբայր։ Երբ տեսա 2-րդ սերիան՝ աչքերս արցունքով լցվեցին։ Ինչպես միշտ Շանթը փայլեց:
 


 

*******
Առաջին անգամ պետք է ասեմ. «Խոսքեր չկան»! Ու ոչ թէ փոխաբերական, այլ ուղիղ իմաստով:
Ապշած եմ։ Ֆելիքսի քայլը իրական Հայ Զինվորի քայլ էր։ Անհամբեր եմ։ Սպասում եմ 3-րդ սերիային։ Ինքս էլ ունեմ սահմանին կանգնած 2 եղբայր։ Երբ տեսա 2-րդ սերիան՝ աչքերս արցունքով լցվեցին։ Ինչպես միշտ Շանթը փայլեց:
Եղբայրս էլ հիմա իր զինվորական պարտքն է կատարում ու այս պահին դիրքերում է, ուստի լինեմ կարճ․ ֆիլմը հուզիչ է ու հպարտություն ներշնչող։ Շատ լավ է պատկերում այն կյանքը, որով ախպերս ու մյուս զինվորներն են ապրում։ Շնորհակալ ենք Շանթ-ին ու ֆիլմի ողջ կազմին։ Հպարտ եմ ձեզնով՝ Զինվորներս, անփորձանք ծառայություն Հայ Զինվորին։»:


 

*******
«Եղբայրս էլ հիմա իր զինվորական պարտքն է կատարում ու այս պահին դիրքերում է, ուստի լինեմ կարճ․ ֆիլմը հուզիչ է ու հպարտություն ներշնչող։ Շատ լավ է պատկերում այն կյանքը, որով ախպերս ու մյուս զինվորներն են ապրում։ Շնորհակալ ենք Շանթին ու ֆիլմի ողջ կազմին։ Հպարտ եմ ձեզնով՝ Զինվորներս, անփորձանք ծառայություն Հայ Զինվորին։»:

 


*******
Եղբայրս հիմա կանգնած է առաջին գծում և ձեր շնորհիվ վերապրում եմ բոլոր հույզերը.... Աստված պապահապան բոլոր զինվորներին, խոնարհվում եմ բոլոր առյուծածին մայրերի առջև.....:
Շատ հուզիչ եվ զգացմունքային ֆիլմ է։ Չնայած դեռ իմ եղբայրը 10-ը տարեկան է, բայց արդեն պատկերացնում եմ, թե ինչպիսի ճանապարհ պետք է անցնի հայրենիքը պաշտպանելու համար:

 

 

*******
Անչափ լավն էր...մի շնչով նայվեց....Աստված պահապան լինի մեր խաղաղ քունն ապահովող զինվորներին:
Անհամբեր սպասում եմ հաջորդ սերիային: Տպավորիչ էր շաաատ...:
Հեռուստատեսության դաշտում Շանթի ձեռագիրն ուրիշ է: Բարի ընթացք....տպավորված եմ!!!:


 

*******
Իմ եղբայրը բանակում է: Մենք յուրաքանչյուր զինվորի մեջ իրեն էինք փնտրում: Շատ լավն էր»:


 

*******
Աստված իմ, վերջին պահը ահավոր ազդեցիկ էր, սահմանին եղբայրս է կանգնած, չէի կարողանում նայել, արցուքները հոսում էին...(((((:
Որպես 20 տարի ծառայած զինվորականի կին, ասեմ, շատ լավն էր. ծանոթ ապրումներ...սկիզբը խոստումնալից էր. մինչև վերջ կնայենք ու կարտահայտվենք:


 

*******
Բոլորիցդ եմ Շնորհակալ ու Շնորհավորում եմ: Ինչպես միշտ Շանթի պրոդուկտները ամենալավն են: Շանթի հիմնադիր-նախագահ Արթուր Եզեկյանին իրոք շատ եմ հարգում, պարզ պատճառով, որ Շանթը հիմնադրեց ու ցածրից՝ աստիճանաբար զարգացնելով դարձրեց Հայաստանի ամենավարկանշային, թանկ ու մեծ հեռուստալսարանով ՀԸ: Հարգանքներս!:


 

*******
«Ես, ունենալով հայրենիք և լինելով հայրենիքիս համար ծառայություն անցնող սիրելի զինվորի ընկերուհի, խոստանում եմ ամեն օր հավատարմորեն աղոթել իմ զինվորի ու հայրենիքիս համար: Անձնվիրաբար սպասել այն հայրենիքիս, որը վաղն է լինելու և իմ զինվորին, որը հերոս դարձած է վերադառնալու:


 

*******
Կարևորը, որ իմաստ ունի ու այդ իմաստը կայանում է նրանում, որ հիմքը հայրենասիրությունն է, ու բոլորիս հոգում ու մտքում արթնացնում է հպարտության զգացում, շնորհակալություն ամբողջ դերասանական անձնակազմին:
Շունչս պահած նայում էի ու չզգացի ոնց վերջացավ:
Ու նայելիս պարզապես անբացատրելիորեն աչքերս լցվում են ու անկախ ինձնից փշաքաղվում եմ:

 

 

*******
Կինոն հրաշալի է նկարահանվել...դերասանները նույնպես...այս կինոյից հետո էլ ավելի հասկացա, որ պետք է հպարտանանք մեր զինվորներով:
Կեցցե՛ք հրաշալի էր...փառք նախ մեր սահմանապահներին ու բոլոր զինվորներին, կեցցե՛ն հերոսները, որոնք ջանասիրաբար ու պատվով կերտեցին դերերը, փայլուն կատարում են: Խոսքեր չեմ գտնում հիացած եմ:

 

 

*******

Արդեն երկրորդ սերիան է և ես գնալով ավելի եմ հպարտանում մեր Հայ զինվորով: Ֆիլմը ուղակի հրաշալի է նկարահանված,ամենինչ շատ լավ է ներկայացվում, իսկ դերասանները այնպես են անում, որ հեռուստադիտողը անկախ իր կամքից արտասվի: Ես ինքս նայելով ֆիլմը արտասվում եմ, կարելի է ասել սկզբից մինչև վերջ: Շնորհակալություն եմ հայտնում Շանթ հեռուստաընկերությանը, ինչպես միշտ իր յուրահատկությամբ զարմացրեց բոլորիս:


 

*******
Բարև Ձեզ։ Նախ ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել, որ վերջապես գտնվեց մի հեռուստաընկեություն, որ ուշադրություն դարձրեց սահմանին կատարվող իրադարձություններին:


 

*******
Հարգելի ՇԱՆԹ Սահմանին ֆիլմը ուղղակի հինալի օրինակ է մեր ժողովրդի համար, ուժեղ դերասանական կազմ, ամեն ինչ հիանալի է:

 

 

*******

Անհամբեր սպասում եմ լավագույն հեռուստասերիալի հաջորդ սերիային: Տպավորված եմ, հիասքանչ սկիզբ: Զինվորները մեզ պահապան Աստված իրենց:

 


*******

Բարև ձեզ... Անչափ շնորհակալ եմ ՁԵԶՆԻՑ որ վերջապես հանդիսատեսի դատին հանձնեցիք Սահմանին ֆիլմը, որը ուղղակի ֆիլմ չէր՝ ֆիլմ էր իսկական հերոսների մասին... Շունչներս պահած սպասելու ենք հաջորդ սերիային... Իրոք հսկայական գործ էիք արել։
 

 

*******

Շանթ ՀԸ, իսկապես շնորհակալ եմ: Շնորհակալ եմ, որ ներկայացնում եք իրականությունը, որ չեք թերագնահատում հակառակորդին ու միաժամանակ բարձրացնում եք մեր ժողովրդի ոգին: Որակյալ աշխատանք էր, շնորհավորում եմ:

 

 

*******

Ամեն ինչով լավն է շատ հեռուստալիքը իր բոլոր հեռուստահաղորդումներով: Հրաշք ֆիլմը իր հրաշք դերասաններով պայթեցրել է համացանցը։

 

 

*******

Ուղղակի հիանալի ֆիլմ էր: ''Սահմանին''. վերնագիրն արդեն ամեն ինչ ասում է: Անհամբեր սպասում էինք: Ամեն վայրկյան լարված նայում էինք: Մոտ 7 ամսից անցնելու եմ ծառայության: Ֆիլմը դիտելուց հետո սկսեցի հաշվել օրերը: Շնորհավորում եմ: Շնորհակալություն:

 

 

******* 

Շնորհակալություն հիանալի ֆիլմի համար ...
...ֆիլմի միջոցով եղբորս ծառայությանը ավելի մոտեցա և պատկերացումս կրկնապատկվեց...
... ևս մեկ անգամ եղբորս զգուշացրեցի որ լինի զգոն...
... ավելի լավ է մեկ անգամ տեսնել քան 100 անգամ լսել...
Մեր ուժեղ տղերքին խաղաղ ծառայություն և շնորհակալություն ևս մեկ անգամ նրանց անքուն գիշերների շնորհիվ մեր հանգիստ գիշերների համար...
...յուրաքանչյուրդ մերն եք...
...յուրաքանչյուրիդ համար սիրտս ցավում է...
...յուրաքանչյուրիդ կյանքի համար աղոթում եմ եղբորս գլխավորությամբ ...
... ֆիլմը դիտելուց պարզապես արթնացավ այնպիսի մի զգոնություն իմ մեջ, որ ցանկությունս սկսեց ինձ խեղդել տղերքին միանալու... զենք վերձնելու ... մեր տղերքի կյանքը խլողինը խլելու... ջնջելու նրանց մերը պահելու և ստեղծելու համար ...
խոնհարվում ենք Ձեր առաջ տղերք ջան ...
...այդպես է պետք այո ...այո...այո ... մեր պապերի հողերի համար այդպես է պետք դողալ , որ իրենցից ոչինչ չներկայացնող մարդիկ չտիրանան ... և չկորցնենք մեր պատմությունը յուրաքանչյուր սարի , քարի հետ կապված...!!!!

 

 

*******

Սահմանին, հրաշք ֆիլմ, ես շուտով գնալու եմ ծառայության ու էս ֆիլմը օգնեց ինձ, որ էլ ավելի ոգեվորվեմ ու գնամ ծառայության ու ինչու չէ նաև Սահման։

 

 

*******

Ֆիլմ, որ նորից ստիպեց ինձ հուզվել… ու չկարողացա արցունքներս զսպել։ Նույնիսկ Ֆելիքսին գերի վերցնելու ժամանակ չկարողացա դիմանալ ու հենց այդ պահին ապագայիս հետ կապված բոլոր պլաններս փոխվեցին՝ որոշեցի դառնալ Հայրենիքիս պաշտպան։

 

 

*******

Հարգելի Շանթ հեռուսաընկերության անձնակազմ շատ շնորհակալ ենք ձեր անձնակազմին, որ ուշադրություն դարձրեցիք սահմանում ծառայող զինվորի ու բնակչի կյանքին և ցուցադրում եք նման հեռուստասերիալ։ Ես նույնպես ապրում եմ սահմանում ու ամեն անգամ հեռուստասերիալը դիտելիս ունենում եմ այն տագնապը, որ լինում է հերթական կրակոցների ժամանակ․․․ նկարահնումների համար եկեք նաև մեր գյուղ ու խնդրում եմ շաբաթը մի անգամ մի ցուցադրեք ամբողջ շաբաթը անհանգիստ անցկացնելն ահավոր է․․․


 

*******

Ուրիշ ֆիլմ, աննկարագրելի, այս ֆիլմ ուղղակի չես դիտում, այն ԶԳՈՒՄ ԵՍ !!!! ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՔՈ ԵՂԲԱՅՐՆ ՈՒ ԸՆԿԵՐԸ, ՔՈ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՔՈ ՄԻ ՄԱՍՆԻԿԸ ԵՆ !!!!! Շնորհակալ եմ Շանթ հեռուտաընկերությանը, դուք ինչպես միշտ հիացնում եք)


 

*******

Բարեվ Ձեզ սիրելի Շանթի անձնակազմ։ Շնորհակալություն ենք հայտնում (Սահմանին) ֆիլմի ողջ ստեղծագործական անձնակազմին։ Շատ հուզիչ եվ զգացմունքային ֆիլմ է։ Չնայած դեռ իմ եղբայրը 10-ը տարեկան է, պատկերացնում եմ թե ինչպիսի ճանապարհ պետք է անցնի հայրենիքը պաշտպանելու համար։ Ֆիլմի ժամանակ մենք այնքան ենք լարվում, որ այն մեզ մի ակնթարթ է թվում։
 


*******

Շանթ ևս մեկ անգամ շնորակալություն այս հրաշալի ֆիլմի համար....2 սերիան ավելի հուզիչ էր.......աստված ձեր հետ սահմանի տղերք ջան........Ձեզ էլ շնորհակալ ենք կրկին հարգելի Շանթ ՀԸ։


 

*******

Արդեն երկրորդ անգամ է ֆիլմը դիտելիս անհնար է զսպել էմոցիաները...երբ հպարտությունը, վախը խառնվում են իրար......շնորհակալություն իմ սիրելի Շանթ հեռուստաընկերություն, կրկին անգամ ապացուցում եք որ լավագույնն եք... հսկայածավալ աշխատանք եք կատարում։
 

 

*******

Բրավո! Չկան խոսքեր որոնցով կկարողանամ նկարագրել երեկվա ապրած զգացողություններս: Շանթ ՀԸ-ը գերազանցեց ինքն իրեն: Անփորձանք ծառայություն մեր զինվորներին:
 


*******

Բարև Ձեզ, որ խնդրեմ “Սահմանին” ֆիլմի սցենարիստին կասե՞ք որ էնպես գրի, որ Ֆելիքսին անվնաս ետ բերեն։