ՍԱՀՄԱՆԻՆ

ՍԱՀՄԱՆԻՆ

ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ

"Սահմանին". Իրական պատմություն հայոց բանակի մասին

«Շանթ» հեռուստաընկերությունը շուտով կներկայացնի տարվա գլխավոր հեռուստատեսային պրեմիերան՝ իրական ֆիլմ, իրական հերոսների մասին: Իսկ հերոսները սահմանին կանգնած հայ զինվորն ու սպան են, որոնք պաշտպանում են հայրենիքի անդորրն ու խաղաղությունը։ Նոյեմբեր ամսից հարմար կտեղավորվենք հեռուստաէկրանի առջեւ՝ «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի Ռոման Մուշեղյանի «Սահմանին» կոչվող նոր բազմասերիանոց ֆիլմը, որն իրականացվել է ՀՀ Պաշտպանության նախարարության աջակցությամբ: Ֆիլմի սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանի խոսքով ֆիլմում հստակ կերեւա հայկական բանաբանակի կյանքը: Չի լինի կենցաղային եւ առօրյա հարցերի ցուցադրություն, այլ կպատմվի հայ զինվորի եւ սպայի մասին ամեն բան, հատկապես, այն դժվարությունների մասին, որոնք առաջանում են երկրի սահմանին:

Շարունակություն

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

http://www.aravot.am/2015/10/21/621061/