ՍԱՀՄԱՆԻՆ

ՍԱՀՄԱՆԻՆ

ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ

Սարգիս Գրիգորյանը, Սուրեն Թումասյանը և այլ դերասաններ՝ առաջին գծում

Սարգիս Գրիգորյանը, Սուրեն Թումասյանը և այլ դերասաններ՝ առաջին գծում

 

Սարգիս Գրիգորյանը, Սուրեն Թումասյանը և այլ դերասաններ՝ առաջին գծում

BlogNews

 
Exclusive
 
Աշոտ Տեր-Մաթևոսյանի, Ռոզի Ավետիսովայի, Սարգիս Գրիգորյանի, Սուրեն Թումասյանի, Ռուդոլֆ Ղևոնդյանի, Գնել Ուլիխանյանի, Գարիկ Չեպչյանի, Գուրգեն Սարգսյանի, Դավիթ Աֆրիկյանի, Էդգար Իգիթյանի, Արմեն Սողոյանի, Արտակ Այվազյանի, Արմեն Սարգսյանի, Բենիամին Ավետիսյանի, Հայկ Մանուկյանի, Նարեկ Աղաբաբյանի, Կարեն Հովհաննիսյանի, Իննա Խոջամիրյանի, Գուրգեն Անտոնյանի և Նոնա Տելոյանի մասնակցությամբ «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմը նոյեմբերի 5-ից կլինի «Շանթ» հեռուստաընկերության եթերում։ Ֆիլմը ներկայացնում է իրավիճակն առաջին գծում, նկարահանվում է ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ։ BlogNews-ն օրերս եղել է ֆիլմի նկարահանումներին զորամասերից մեկում։
 
 
 

Դերասան Սարգիս Գրիգորյանը ֆիլմում մարմնավորում է հետախույզի։ «Մենք բավականին լուրջ և պատասխանատու աշխատանք են անում։ Յուրաքանչյուր մասնագիտություն պետք է ինչ-որ նպաստ բերի իր երկրին։ Ինձ բախտ է վիճակվել խաղալ այնպիսի դեր, որ այս դժվարին իրավիճակում զինվորին հավասար ներկայացնեմ ու պրոպագանդեմ մեր բանակը։ Ինչու ոչ, ոգեշնչեմ երիտասարդին, որ կարևորը հայրենիքի պաշտպանությունն է»,- ասաց Սարգիսն ու հավելեց, որ մեծ պարտավորությամբ ու հպարտությամբ է ստանձնել այս աշխատանքը։

 

 
Դերասան Սուրեն Թումասյանը ֆիլմում մարմնավորում է հատուկջոկատայինների հրամանատարի։ «Կերպարս հետախույզ է, որը բազմաթիվ մարտեր է անցել և արդեն պրոֆեսիոնալ է։ Մականունը Շաման է, քանի որ գերբնական հատկություններով, ստրատեգիական իմացություններով սպա է։ Հերոսս դրական է, բայց փորձել եմ չիդեալականացնել կերպարս, ինչպես բոլոր մարդիկ, իմ հերոսն էլ ունի իր դրական ու բացասական կողմերը»,- ասաց Սուրենը։
Դերասանը նշեց, որ ծառայել է Հայոց բանակում, եղել է դիրքերում և գիտի՝ ինչ է իրենից ներկայացնում ծառայելը։ «Կերպարս պահանջում է թե՛ ֆիզիկական, թե՛ տակտիկական պատրաստվածություն։ Հատուկ ֆիլմի համար նախնական պատրաստվածություն չեմ անցել, սակայն ինքս ունեմ որոշակի պատրաստվածություն։ Կան տեսարաններ, որտեղ կերպարս հայտնվում է էքստրեմալ իրավիճակներում։ Չեմ կարծում, թե չկարողանամ տակից դուրս գալ»,- նշեց դերասանը։
 
 
 
 
Դերասան Արտակ Այվազյանը մարմնավորում է հրամանատարի։ «Հետաքրքիր կերպար է։ Արցախի ազատամարտի միջով անցած զինվորական է, ով հասել է գնդապետի աստիճանի, զորամասի հրամանատար է։ Խիստ մարդ է, սակայն ներքուստ շատ բարի, սիրում է զինվորներին, սակայն ցույց չի տալիս։ Դրական կերպար է։ Կարծում եմ՝ շատ լավ է մտածվել հայ զինվորականի կերպարը, ով առաջին գծում է»,- ասաց նա ու հավելեց, որ միայն զուտ հայրենասեր, ազգի նվիրյալներն են գնում առաջին գիծ։
«Իմ կերպարը հիմնակնում գրասենյակային է, որոշումներ կայացնողի դերում է, թեև որպես դերասան կուզեի, որ կերպաս ավելի գործուն լիներ, դիրքեր գնար։ Ինձ համար այդպես ավելի հետաքրքիր կլիներ»։
Ֆիլմի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը, Պաշտպանության նախարարությունը տրամադրել է խորհրդականի, ով ծանոթանում է սցենարին և փորձում այն ավելի մոտեցնել իրականությանը։
 
 
                   
 

BlogNews