ՍԱՀՄԱՆԻՆ

ՍԱՀՄԱՆԻՆ

ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Ֆիլմում այնպիսի բաներ չկան, որ մարդկանց վերքերը կթարմացնեն

Ապրիլի 21-ից «Շանթ» հեռուստաընկերությամբ կշարունակվի «Սահմանին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը, որի առաջին եթերաշրջանի նկարահանումներն, ըստ ստեղծագործական խմբի, ընդհատվել էին եղանակային վատ պայմանների պատճառով: Ֆիլմն էկրաններին կլինի շաբաթը մեկ անգամ՝ ամեն հինգշաբթի:

12 Նմբ 2015

Մոտ ժամանակներս «Շանթ» հեռուստաընկերությունը հեռուստադիտողներին ներկայացնելու է նոր նախագիծ՝ «Սահմանին» հեռուստասերիալը, որը վերջին շրջանում, հատկապես համացանցում, լայն քննարկումների տեղիք է տվել: 

26 Հոկ 2015

«Շանթ» հեռուստաընկերությունը շուտով կներկայացնի տարվա գլխավոր հեռուստատեսային պրեմիերան՝ իրական ֆիլմ, իրական հերոսների մասին: 

Առաջին անգամ փորձ է արվել լուրջ կերպով ներկայացնել հայոց բանակի կյանքը. «Շանթ» TV-ով կհեռարձակվի «Սահմանին» ֆիլմը

25 Օգս 2015

Նոյեմբեր ամսից «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի Ռոման Մուշեղյանի ռեժիսորությամբ «Սահմանին» կոչվող նոր բազմասերիանոց ֆիլմը, որն իրականացվել է ՀՀ Պաշտպանության նախարարության մեծ աջակցությամբ: Life.panorama.am-ին նոր նախագծից մանրամասներ է պատմել ֆիլմի սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանը:

Առաջին գծում հերոսաբար պայքարող զինվորների կյանքը. նոր սերիալ՝ «Սահմանին»

20 Օգս 2015

«Սահմանին». այսպես է կոչվում «Շանթ» հեռուստաընկերության նոր բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը, որը կներկայացնի սահմանին տիրող իրավիճակը։ Ֆիլմը նկարահանվում է ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ։ BlogNews-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը հայտնեց, որ սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է, սակայն Պաշտպանության նախարարությունը տրամադրել է խորհրդականի, ով ծանոթանում է սցենարին և փորձում այն ավելի մոտեցնել իրականությանը։

Կարծիքներ հեռուստադիտողների կողմից

25 Դեկ 2015

«Աստված իմ... Պարզապես անհնար է առանց արցունքների և հպարտության դիտել այս ֆիլմը: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Շանթ»-ին ու նկարահանող անձնակազմի յուրաքանչյուր անդամին, նման մեծ և անձնվեր աշխատանք կատարելու համար: Ինչպես նաև շնուրհակալություն մեր ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ... Մենք Ձեզանով և Ձեր շնորհիվ ենք ապրում»:«Աննկարագրելի ապրումներ.փորձում էի զսպել արցունքներս, բայց անկախ ինձնից արտասվում էի...արդեն 2-րդ սերիան դիտելուց հետո մեջս էլի մի բան փոխվեց, մտածելու տեղիքա տալիս: Հիմա առավել քան երբևէ պատկերացնում եմ թե ինչերի միջով են անցել ու անցնում սահմանին կանգնած մեր տղերքը : Աստված պահապան լինի մեր զինվորներին»:

Մենք գիտենք հակառակորդի լեզուն. նոր ֆիլմ` սահմանին տիրող իրավիճակի մասին

17 Հոկ 2015

Նոյեմբերից «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Սահմանին» նոր բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը, որի նկարահանմանն աջակցում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ֆիլմում խաղում են Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Ռոզի Ավետիսովան, Սարգիս Գրիգորյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Գնել Ուլիխանյանը, Գարիկ Չեպչյանը, Իննա Խոջամիրյանը եւ այլք: Սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է: Ռ. Մուշեղյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է նկարահանումների ընթացքում հանդիպող խոչընդոտներին, պատմել, թե ինչպես են դերասաններից ոմանք սերտում ադրբեջաներենը: