OUTDANCE

OUTDANCE

Առաջին եթերաշրջանը դիտեք
ամեն շաբաթ և կիրակի
ժամը 21.00-ին
Երկրորդ եթերաշրջանը միայն ՇԱՆԹ ՊՐԵՄԻՈՒՄԻ ԵԹԵՐՈՒՄ

ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ

ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

  • Իրավիճակային կոմեդիա (սիթքոմ) 
  • 1 եթերաշրջան
  • 28 սերիա
  • 2017

Երեք ուսանող ընկերներ՝ Գարիկը, Գոքորը և Հրաչը, վարձով ապրում են նույն բնակարանում: Գարիկն ու Հրաչը մարզերից են: Գոքորի ծնողներն ապրում են Մոսկվայում. հայրը գործարար է:

Կոնսերվատորիայում սովորելուն զուգահեռ՝ Հրաչը սովորում է պարի դպրոցում: Նույն դպրոցում է պարում նաև Էլիզան, որին սիրահարվել է Գարիկը: Գարիկի սիրահարվածությունն անտանելի է դարձնում ընկերների անհոգ և ուրախ կյանքը: Եվ նրանք ստիպված տարբեր միջոցներ են ձեռնարկում ամաչկոտ Գարիկին Էլիզայի հետ ծանոթացնելու համար:

Էլիզային ավելի մոտ լինելու նպատակով Գարիկը որոշում է ընդունվել պարի դպրոց, սակայն կա փոքր խոչընդոտ՝ նա պարել չգիտի:

Կհաջողվի՞ Գարիկին նվաճել Էլիզայի սիրտը, թե՞ նա պարզապես կդառնա պրոֆեսիոնալ պարող… 

Սցենարի հեղինակն է Անդրանիկ Իսահակյանը, ռեժիսորը՝ Արսեն Երեմյանը, պրոդյուսերը՝ Հունան Սողոյանը: