ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

  • Մելոդրամա 
  • 1 եթերաշրջան
  • 2017

Գոռը, Նենեթը և Արսենը ապրում են իրար հարևանությամբ, սովորում են նույն դպրոցում, մտերիմ ընկերներ են:

Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ապրումները, որոնք փակ են անգամ ամենամտերիմ ընկերների առջև:

Արսենի և Նենեթի սիրո մասին Գոռն իմանում է շատ ուշ, երբ ինքն էլ արդեն սիրահարված է Նենեթին:

Այս ամենին զուգահեռ` բոլորի համար անհասկանալի պատճառներով ձերբակալվում է Գոռի հայրը: Այսուհետ տղայի ուսերին է լինելու ընտանիքի մասին հոգ տանելու պատասխանատվությունը:

Ժամանակից շուտ կյանքի դժվարություններին հանդիպելով՝ Գոռն ստիպված է ճակատագրական ընտրություն կատարել` դառնալ Նենեթի և Արսենի բաժանության պատճառ, թե՞ ազատել ճանապարհն ընկերոջ համար:

Գոռի, Արսենի և Նենեթի ծնողների շուրջ հյուսվող պատմությունը մութ վարագույր է, որի հետևում թաքնված են ամենաանսպասելի գաղտնիքներ:

Ֆիլմը երեք հերոսների սիրային եռանկյունու շուրջ ծավալվող պատմություն է, որի ընթացքում հերոսները ստիպված կլինեն պայքարել հանուն երջանկության` հասկանալով, որ ոչինչ չի տրվում առանց պայքարի:

 

Սցենարի հեղինակն է Անի Մաղաքյանը, ռեժիսորը` Մհեր Խաչատրյանը, պրոդյուսերը` Հունան Սողոյանը: