ԺԱՌԱՆԳՆԵՐ-ՀԱՏՈՒՑՈՒՄ

ԺԱՌԱՆԳՆԵՐ-ՀԱՏՈՒՑՈՒՄ

ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ

ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

  • Դրամա և Կրիմինալ
  • 2 եթերաշրջան
  • 99 և 128 սերիա
  • 2010 - 2011
ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

Ժառանգներ

Ֆիլմի սյուժեն զարգանում է 90-ականներին սեփականաշնորհված մի ձեռնարկության շուրջ, որը կառավարվում է մի քանի բաժնետերերի կողմից` մարդիկ, ովքեր փողի և դրա շնորհիվ ձեռք բերած իշխանության շնորհիվ դարձել են քաղաքի քրեական աշխարհի ներկայացուցիչները: Նրանք իրենց աշխարհի օրենքներով պաշտպանում են իրենց տարածքը, իրենց մարդկանց և սեփական շահերը:

«Ժառանգները» հեռուստասերիալը պատմություն է նաև Վահան Ադունցի և Նունե Շահամյանի` երկու հակառակորդ ընտանիքների որդու և դստեր խելահեղ սիրո մասին:

 

 

Հատուցում
 

Անցել է մոտ 10 տարի: Վռամն ու Նվարդն ամուսնացած են: Նրանք միանալով կարողացել են բիզնեսում մեծ հաջողությունների հասնել: Ունեն բանկ, շինարարական ընկերություն, հրատարակչություն: Սակայն նրանց որդիների հարաբերություններն այդպես էլ չեն կարգավորվել: Բոլորին անհանգստացնում է Վռամի ժառանգության հարցը: Իրականում Վռամն ունի վեց ժառանգորդ` իր երեք երեխաները և Նվարդի երեք երեխաները:

Անհայտ մեկը սկսում է վրեժ լուծել Վռամից և նրա ժառանգորդներից: Պարզ է դառնում, որ մարդասպանը նշանակետ է վերցրել Վռամի ժառանգությունը, բայց ո՞վ է նա, ի՞նչ նպատակ ունի… Բոլոր հերոսները դառնում են կասկածյալ, քանի որ բոլորն էլ Վռամի հետ կա′մ անցյալում են հաշիվներ ունեցել, կա′մ ներկայում չլուծված խնդիրներ ունեն:

 

Սցենարի հեղինակներն են Հարություն Ղուկասյանը, Նելլի Սեմերջյանը և Նարի Ղազարյանը, ռեժիսորները` Արեն Բայադյանը, Արման Գևորգյանը և Արմեն Միրզոյանը, պրոդյուսերը` Հունան Սողոյանը: