ԲԱՆԱԿՈՒՄ

ԲԱՆԱԿՈՒՄ

ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ

ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

  • Կոմեդիա 
  • 3 եթերաշրջան
  • 222, 207 և 232 սերիա
  • 2009 - 2012
ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

Քաղաքացիական կյանքն էլ ավելի ես գնահատում, երբ այն երկու տարով դառնում է անհաս մի երազ: Հերոսներն իրենց քաղաքացիական փափուկ կյանքից գալիս են բանակ ու հայտնվում մի ուրիշ աշխարհում, որտեղ կան ապրելու այլ կանոններ: Երևանցին, գյումրեցին, լոռեցին, մարտունեցին և այլ շրջաններից եկած տղաներ հավաքվում են մի հարկի տակ, մի գաղափարի շուրջ, այն է` պաշտպանել հայրենիքը:

Նրանք ստիպված են հանդուրժել միմյանց, փոխզիջումների գնալ, երբեմն էլ նյարդերը տեղի են տալիս, և բախումն անխուսափելի է: Տղաներից յուրաքանչյուրն ունի իր վախերն ու թերությունները, որոնք ներկայացվում են հումորով:  

Հերոսների ծառայության ընթացքը հագեցած է հումորային պատմություններով և արկածներով:

 

Սցենարի հեղինակն է Անդրանիկ Իսահակյանը, ռեժիսորները` Հայկ Կբեյանը, Աշոտ Հակոբյանը և Մովսես Գասպարյանը, պրոդյուսերը` Հունան Սողոյանը: