ԷԼԵՆԻ ՕՐԱԳԻՐԸ

ԷԼԵՆԻ ՕՐԱԳԻՐԸ

ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

  • Մելոդրամա 
  • 1 եթերաշրջան
  • 2017-2018

«Էլենի օրագիրը» սերիալի սյուժեն զարգանում է չորս երիտասարդների` Էլենի, Մաքսի, Լևոնի և Սառայի շուրջ: Նրանք սովորում են միևնույն դպրոցում, սակայն Էլենը և Լևոնը նորեկներ են: Նոր միջավայրում նրանց սպասվում են բազմաթիվ փորձություններ: Լևոնը և Մաքսը թշնամանում են հենց առաջին հանդիպումից` առանց իմանալու, որ ճակատագիրն իրենց համար պահած անակնկալներ ունի:

Սառան և Մաքսը վաղուց են սիրում իրար, բայց արդյո՞ք այդ սերն այն է, ինչին երիտասարդները երկար ժամանակ հավատացել են, թե՞ նրանց կյանքում Էլենի հայտնվելը ամեն ինչ կփոխի:

Չորս հերոսների կյանքի և սիրո պատմության հետ զուգահեռ զարգանում են նաև այլ աշակերտների` Լիզայի, Մարիամի, Ռոբի և մյուսների սյուժետային գծերը` իրենց ընտանեկան և անձնական խնդիրներով: Գաղտնիքներ, որոնք հնարավոր չի լինի այլևս թաքցնել, սեր, որը կփոխի սերիալի բոլոր հերոսների ճակատագրերը:

Սցենարի հեղինակն է Անի Մաղաքյանը, ռեժիսորը` Մհեր Խաչատրյանը, պրոդյուսերը` Հունան Սողոյանը: