ԱՆՈՒՐՋՆԵՐ

ԱՆՈՒՐՋՆԵՐ

ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ

ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

  • Մելոդրամա
  • 2 եթերաշրջան
  • 251 և 193 սերիա
  • 2011 - 2012
ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

Իրական ու հուզիչ պատմություն մի աղջկա մասին, ով մորը կորցնելուց հետո որոշում է թողնել գավառական միապաղաղ իրականությունը և
գալ քաղաք` գտնելու հորը:


Ֆիլմի հերոսուհին` Նարեն, կանցնի խարդավանքների, դավաճանության ու կեղծիքի միջով, կհանդուրժի հոր կնոջ ատելությունը, քրոջ արհամարհանքը, առանց երկնչելու կգնա իր երջանկության հետևից, ուր իրեն սպասում է մեծ սերը: Սակայն այդ սերը նույնպես կենթարկվի բազմաթիվ փորձությունների, կմերժվի սիրելիի ընտանիքի կողմից, կդառնա դավադրությունների զոհ: Ի վերջո, հերոսները կհաղթահարեն
բազմաթիվ արգելքներ և կվայելեն իրենց սերը:


Սցենարի հեղինակներն են Նարի Ղազարյանը, Անի Հայկազյանը և Գոհար Մեժլումյանը, ռեժիսորները` Արմեն Միրզոյանը, Արման Գևորգյանը, Աննա Գասպարյանը, Աշոտ Հակոբյանը և Կարեն Քոչարյանը, պրոդյուսերը` Հունան Սողոյանը: