ԱՆՑՅԱԼԻ ՍՏՎԵՐՆԵՐ

ԱՆՑՅԱԼԻ ՍՏՎԵՐՆԵՐ

ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ

ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

  • Մելոդրամա
  • 1 եթերաշրջան
  • 174 սերիա
  • 2013 - 2014
ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

«Անցյալի ստվերներ» ֆիլմի սյուժեն կառուցված է իրադարձությունների շրջուն հերթականությամբ` ֆլեշբեքերով: Սա պատմություն է, որում առկա են մայրական բնազդի, հույզերի և մայրական սիրո ամենավառ դրսևորումները: Անդադար պայքար, ընտրություն թշնամու ընտանիքում մեծացած հարազատ որդու երջանկության և իր դաստիարակած օտար զավակի միջև:

Եվ ո՞րն է ավելի շատ արժանի «մայրական բնազդ» կոչվելու` արյան կա՞նչը, թե ջերմությամբ մեծացրած օտար զավակի հանդեպ անսահման սերն ու նրան պաշտպանելու պատասխանատվությունը:

«Անցյալի ստվերներ»-ը ֆիլմ է, որտեղ այս հարցերն, անկանխատեսելի շրջադարձերով, գտնում են իրենց պատասխանները:

 

Սցենարի հեղինակն է Նարի Ղազարյանը, ռեժիսորները` Աննա Գասպարյանը, Գարիկ Մաշկարյանը և Մհեր Խաչատրյանը, պրոդյուսերը` Հունան Սողոյանը: