Շանթի եթերում մեկնարկել է միջազգային նոր ձևաչափ, հումորային- ժամանցային շոու՝ աճպարարական էլեմենտներով: Այն կոչվում է ՛Քո երազանքը՛: Շոուն վարելու է հայտնի աճպարար, ով իր հնարքներով փորձելու է իրականացնել հեռուստադիտողների հավանական և անգամ անհավանական երազանքները: ՛Քո երազանքը՛ նախագիծը նախատեսված է տարիքային բոլոր խմբերի համար:
Նախագծին մասնակցելու համար հեռուստադիտողը պետք է բջջային հեռախոսով կամ նկարահանման այլ սարքերով տեսանկարի ինքն իրեն՝ պատմելով իր երազանքի մասին:
Այնուհետ երազանք-տեսանյութն ուղարկի Շանթի պաշտոնական կայքին, ՛Քո երազանքը՛ նախագծի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջին: Իսկ թե ինչպես են իրականանում հեռուստադիտողի երազանքները, պարզ կդառնա եթերի օրը:
Նախագիծը լի է լինելու բազմաթիվ անակնկալներով, հատկապես՝ ամանորին:

Դուք կարող եք վերբեռնել միայն AVI կամ MP4 ոչ մեծ քան 50 մեգաբայթ