ARMENIAN HD CHANNELS

Շանթ Պրեմիում HD ալիքների փաթեթն արդեն ARM TVs հավելվածի միջոցով հասանելի է բոլորի համար աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ առկա է ինտերնետ: Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ՝ Google Play-ում: Այն կարելի է ներբեռնել հաշված րոպեների ընթացքում և դեռևս թեսթային ռեժիմով վայելել Շանթ Պրեմիում և Շանթ Մյուզիք ալիքները: Շատ շուտով այս ալիքների ցանկը կհամալրվի Շանթ Սերիալ, Շանթ Քոմեդի ժամանցային և Շանթ Նյուս շուրջօրյա լրատվական ալիքներով: 

Թեսթավորման աշխատանքներից հետո սիմվոլիկ ամսավճարի դիմաց հնարավոր կլինի բաժանորդագրվել և վայելել սիրելի նախագծերը բարձր որակով և ՕՐԻՆԱԿԱՆ ճանապարհով:

Մոտ ապագայում հավելվածը հասանելի կլինի նաև android համակարգով աշխատող smart հեռուստացույցների և tv box-երի համար, այնուհետև նաև՝ այլ օպերացիոն համակարգերով աշխատող smart հեռուստացույցների համար:

Հավելվածը համատեղելի է նաև air play և chrome cast համակարգերի հետ:

Առաջարկությունների և տեխնիկական խնդիրների առկայության դեպքում խնդրում ենք գրել: 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է