2003 թվականին հայկական հեռուստատեսության և կինոյի պատմության մեջ առաջին անգամ "Շանթ" հեռուստաընկերությունը ձեռնամուխ եղավ հայկական առաջին հեռուստասերիալի արտադրությանը, որով ժխտեց այն համոզմունքը, որ Հայաստանում հնարավոր չէ սեփական ուժերով նման լայնածավալ նախագծի իրագործումը:
Յուրաքանչյուր տարի "Վերվարածները" իր հեռուստալսարանին ներկայանում է նոր ասելիքով և հետաքրքիր մտահղացումներով: Եթե իր գոյության առաջին տարում սերիալը պատմում էր ավտոտեսուչ-վարորդ փոխհարաբերությունների մասին, ապա ողջ 2005թ. ընթացքում հեռուստադիտողը հետևում էր բժիշկ-հիվանդ հարաբերություններին: Սկսած 2006 թվականից "Շանթ" հեռուստաընկերությունն իր հեռուստադիտողին ներկայանում է "Վերվարածներն ընտանիքում" հերթական երգիծական հեռուստասերիլով, որի ստեղծագործական և սիրված դերասանական կազմը, միայն իրեն հատուկ հումորի լեզվով և ոճով, ներկայացնում է հայկական ընտանիքում տեղ գտած երևույթներն ու օրինաչափությունները' ծնող-երեխա, հարս ու սկեսուր, հարևան-բարեկամ փոխհարաբերությունները:
Ավելորդ չէ նշել, որ "Վերվարածներն ընտանիքում" հեռուստասերիալը ևս հասցրել է դառնալ հայկական հեռուստատեսության ամենավարկանիշային և սիրված հեռուստանախագծերից մեկը:


Ծածկույթ










































