Որոգայթ՚ հեռուստասերիալը մի պատմություն է, ուր շատերին գրավիչ է թվում կյանքը, որը լի է արկածներով, ուր գործում են այլ օրենքներ եւ ուր "հանցագործ" աշխարհը հարցերը լուծում է ըստ իր "գաղափարի": "Որոգայթ" հեռուստասերիալը մանրամասն բացահայտում է արտաքինից թովիչ թվացող այդ կյանքի բոլոր կողմերը£ Նրանցում պատկերվում են խաբուսիկ վայելքի համար հատուցվող դժբախտությունները:
Դա աշխարհ է, ուր կոտրվում են ճակատագրեր, կյանքի ճահիճը կլանում է բոլոր լուսավոր կետերը ու ստիպում ենթարկվել իր դաժան, անարդար օրենքներին, իսկ նրանից պոկվել ցանկացողի համար կյանքը վերածվում է դժոխքի, նրանք վճարում են դրա համար հարազատների կորստի գնով, զրկանքներով£ Սերիալի գլխավոր հերոսը, արդարամիտ լինելով հանդերձ չկարողանալով իր ընտանիքը զերծ պահել դաժանություններից, ամեն քայլափոխի ապացուցում է այս ամենն ու հորդորում զերծ մնալ նման գայթակղություններից:


Ծածկույթ


















































