Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
26-06-2012 Թմրամոլության դեմ պայքարի մասին
Դիտումների քանակը 573
Այսօր թմրամոլության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այդ առթիվ լրագրողների հետ է հանդիպել թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետը: Գնդապետ Հարությունյանը նշել է, որ Հայաստանում ավելի քան 3800 թմրամոլ կա։ Նա ասել է նաև, որ Հայաստանում 2011թ-ին գրանցվել է թմրամոլության հետ կապված 1525 դեպք, ընդ որում թմրամոլների միջին տարիքը տատանվում է 25-45 -ի միջև: Ըստ ոստիկանության գնդապետի, Հայաստանը չի կարելի համարել թմրանյութերի համար տարանցիկ երկիր, բայց նման փորձեր արվում են: Հիմնականում Իրանից ափիոն ու հերոին են բերում, Թուրքիայից` կոկաին ու հերոին: Դեղահաբերի տեսքով թմրանյութերը Հայաստան են թափանցում Ֆրանսիայից ու Ռուսաստանից:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































