Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
SHANT TV
20.06.2013 | 01:01:41
  • arm
  • eng
  • rus
  Լրատվություն

23-06-2012  Թուրքերը մրցանակ են հանձնում հայ տնտեսագետին

Դիտումների քանակը 195
Թուրքիայի հայտնի Գալաթասարայ լիցեյի շրջանավարտների կողմից ստեղծված Գալաթասարայցիների միությունը տարվա մրցանակը հանձնել է ստամբուլահայ հայտնի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուին: Հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Գալաթասարայ լիցեյի դահլիճում, որին ներկա են գտնվել բազմաթիվ հայտնի տնտեսագետներ: Գալասարայցիների միության կայք էջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ իրենց կազմակերպությունը 1908 թվականից ամեն տարի մրցանակ է հանձնում այն քաղաքացիներին, ովքեր իրենց միջազգային գործունեությամբ մեծ օգուտներ են տվել Թուրքիային։ Կազմակերպության հերթական համաժողովի ժամանակ միաձայն որոշում է կայացվել մրցանակը հանձնել համաշխարհային տնտեսագիտության մեջ իր որույն տեղն ունեցող Ստամբուլում ծնված Տարոն Աջեմօղլուին ով տնտեսագիտական վերլուծական կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն, աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների մեջ է մտնում` զբաղեցնելով 8-րդ տեղը, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Փոլ Կրուգմանը այդ ցուցակում 13-րդ տեղն է:
Թուրքերը մրցանակ են հանձնում հայ տնտեսագետին
 
 
Քաղաքական    ::    Լուրեր Գյումրիից    ::    Կիրակնօրյա Հորիզոն    ::    911
12345678910>>
ՀԱՄԵՐԳՆԵՐ   |   ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   ԳՈՎԱԶԴ   |   Կապ   |   ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
© Copyright 2013 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը  ցանկացած միջոցներով 
արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ"  պաշտոնական  համաձայնության։