Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
18-06-2012 Սպանություն Գյումրիում
Դիտումների քանակը 544
Գյումրիում սպանության դեպք է գրանցվել: Հունիսի 16-ին 21.30-ի սահմաններում դանակից ստացած բազմաթիվ վնասվածքներով ծանր վիճակում Գյումրիի վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել Լալայան փողոցի բնակչուհի 1935թ-ին ծնված Ռոզա Մովսեսի Խաչատրյանը, ով հիվանդանոցում մահացել է: Ռոզա Խաչատրյանը ապրել է միայնակ: Հայտնի է դարձել սպանություն կատարողի անձի ինքնությունը, նա նույն թաղամասի բնակիչ 1991 թ-ին ծնված Հարություն Հարությունյանն է: Թե ինչն է դրդել նրան սպանել կնոջը, դեռ հայտնի չէ, իսկ առաջ քաշված վարկածները քննչական բաժինը նախաքննության շահերից ելնելով՝ չի հրապարակում: Հարություն Հարությունյանը ձերբակալված է:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































