Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
16-06-2012 Մեղադրում է Լոս Անջելեսի ոստիկանությունը
Դիտումների քանակը 132
Եվս մեկ տեղեկություն Լոս Անջելեսից: Հունիսի 15-ին 5 հայերի մեղադրանք է ներկայացվել անձնական տվյալներ գողանալու համար իբրև թե վարկային քարտերի միջոցով բենզին գողանալու նպատակով: Մեղադրող կողմը հայտարարել է, որ Նորիկ Տեր-Գալստյանը, Արման Կարապետյանը, Անդրանիկ Թաշճյանը, Ալեն Բաբախանյանը և Ռուբեն Պետրոսյանը վերակոդավորել են վարկային քարտերը` օգտագործելով 13 մարդուց գողացված տվյալներ: Ոստիկանները պնդում են, որ նրանք Լոս Անջելեսում քարտերը օգտագործել են բացահայտ ` չվախենալով պատժից: Ըստ ոստիկանների` տղամարդիկ վերակոդավորված քարտերը 2,500 դոլարով վաճառել են բեռնատարների վարորդներին, որոնք հետո դրանք օգտագործել են բենզին գնելու համար: Մեղադրյալներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել, գործը դատարանում կլսվի հունիսի 26-ին:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































