Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
15-06-2012 Չարենցավանում հայտնաբերվել է փլուզման տակ մնացածի դին
Դիտումների քանակը 749
Այսօր կեսօրին Չարենցավանում ավարտվել են որոնողական աշխատանքները փլուզման վայրում: Փրկարարները փլատակներում հայտնաբերել են զոհվածի մարմինը: Հիշեցնեմ, որ երեկ երեկոյան Չարենցավանի նախկին լեռնաշինարարական գործարանի մոտ փլուզում էր տեղի ունեցել: Փլվել էր արտադրական թաղամասում տեղակայված կաթսայատան բետոնե ծխնելույզը։ Դեպքի վայր էին մեկնել փրկարարական ջոկատներ: Դժբախտ պատահարի հետևանքով փլատակներում մնացել և մահացել է Չարենցավանի բնակիչ, 1989թ. ծնված Հովհաննես Բաբայանը: Երեկոյան սկսված որոնողական աշխատանքները փրկարարները վերսկսել էին այսօր առավոտյան։
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































