Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
08-06-2012 Սահմանային միջադեպ` Բագրատաշենի մաքսատանը
Դիտումների քանակը 477
Երեկ կեսօրից Բագրատաշենի մաքսային անցակետում կուտակումներ են եղել, ինչը ուղևորների դժգոհության առիթ է դարձել: Թուրքիայից վերադարձող ուղևորները բողոքել են մաքսատան աշխատանքից` համարելով որ չափազանց դանդաղ են ստուգվում իրերը և մեկ ավտոբուսի մաքսազերծումը տևում է մոտ երկու ժամ: Իսկ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել է, որ ավտոբուսների մաքսազերծման ժամանակ զբոսաշրջիկները խոչընդոտել են մաքսային ծառայողների աշխատանքը` չենթարկվելով նրանց օրինական պահանջներին և դրսևորելով ակնհայտ ագրեսիվ պահվածք: Նշեմ նաև, որ խնդրո առարկա վերջին ավտոբուսը Բագրատաշենից շարժվել է այսօր` առավոտյան ժամը 7-ին:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































