Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
07-06-2012 Սպանություն 100 դրամի համար
Դիտումների քանակը 918
Սպանություն հանուն 100 դրամի: Այսպես կարելի է բնորոշել երեկ մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպը: Երեկոյան ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ Ավանի Սթար սուպերմարկետի մոտ ծեծել են մի քաղաքացու, որի վիճակը ծանր է: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել էր 24 ամյա Վրեժ Պողոսյանի դին` դեմքին արնազեղումներով: Մեղայականով ոստիկանություն է ներկայացել Երևան քաղաքի բնակիչ, 1976 թ. ծնված Արսեն Հակոբյանը: Թե սպանվածը, թե Արսեն Հակոբյանը երթուղային տաքսու վարորդներ են: Նրանց միջև վիճաբանությունն էլ սկսվել է հենց ուղևոր փոխադրելու շուրջ: Ըստ Արսեն Հակոբյանի պատմածի՝ պարզաբանման նպատակով հանդիպել են սուպերմարկետի դիմաց, որտեղ էլ սկսված վիճաբանության ընթացքում բռունցքով հարվածել է Պողոսյանի աջ քունքին, ինչի հետևանքով նա մահացել է:
Վերջին նորություններ
| << | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | >> |


Ծածկույթ

































