Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
26-05-2012 Բնակարանը հրդեհելու սպառնալիք
Դիտումների քանակը 302
Արտակարգ Իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, սպառնում է հրդեհել բնակարանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և Ճգնաժամային Կառավարման Կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով: Ըստ աղբյուրի, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` հարազատները բացել են բնակարանի դուռը և 27 ամյա բնակիչը փախել է տնից: Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02 և 1-03 ծառայությունների աշխատակիցները:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































