Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
SHANT TV
19.05.2013 | 19:07:22
  • arm
  • eng
  • rus


  Լրատվություն

11-05-2012  Լաբորատորիա անիվների ու ռելսերի վրա

Դիտումների քանակը 100
Հայաստանում գործելու անցած երեք տարվա ընթացքում Հարավ-կովկասյան երկաթուղի ընկերությունը նորոգել է 160 կմ երկաթգիծ, փոխվել է 260 հազար փայտե և 7 հազար 700 երկաթբետոնե կոճղ։ Իսկ այսօրվանից արդեն Հարավ կովկասյան երկաթուղի ընկերությունում սկսում է գործել համակարգչային ծրագրավորմամբ հագեցած գծաչափ վագոն լաբորատորիան: Այն իրականացնելու է ռելսերի վիճակի ախտորոշումը, գծերի ավտոմատացված հսկողությունն և գնահատումը: Ծրագիրը հնարավորութուն ունի նաև մշակել տարվա կտրվածքով բոլոր տվյալները, համեմատել դրանք և վիճակագրություն ձևավորել: Ավտոմատացված տեխնիկան կարող է աշխատել ցանկացած եղանակի` անգամ ռելսերի սառցակալման ժամանակ: Այս վագոն լաբորատորիան անհամեմատ կմեծացնի գնացքների երթևեկության անվտանգության մակարդակը։ Վագոն լաբորատորիան միակն է Հայաստանում և կարող է օրական ստուգել 500 կմ երկաթուղագիծ:
Լաբորատորիա անիվների ու ռելսերի վրա
 
 
Քաղաքական    ::    Լուրեր Գյումրիից    ::    Կիրակնօրյա Հորիզոն    ::    911
12345678910>>
ՀԱՄԵՐԳՆԵՐ   |   ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   ԳՈՎԱԶԴ   |   Կապ   |   ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
© Copyright 2013 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը  ցանկացած միջոցներով 
արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ"  պաշտոնական  համաձայնության։