Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
09-05-2012 Ահազանգ շնորհավորանքի հետ մեկտեղ
Դիտումների քանակը 456
Այսօր ժամը 06.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շենգավիթի Ոստիկանության բաժնի քննչական բաժանմունքի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայր ժամանած ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցներն իրականացրել են տարածքի զննում: Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Իսկ զանգողին, ով նախ մայիսի 9-ի առիթով է շնորհավորել և հետո հայտնել տեղադրված ռումբի մասին, ոստիկանության աշխատակիցների նախնական տվյալներով կհաջողվի կարճ ժամանակում հայտնաբերել, կատարվում է քննություն:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































