Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
26-04-2012 Խմբակային վրաերթ Երևանում
Դիտումների քանակը 519
Երեկ գիշեր խմբակային վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22-ի սահմաններում Օպել Վեկտրա մակնիշի ավտոմեքենան Հերացի փողոցում վրաերթի է ենթարկել 4 հոգու և դիմել փախուստի: 54-ամյա Հակոբ Դավթյանին, 63-ամյա Թագուշ Ղազարյանին, 51-ամյա Արևհատ Դավթյանին և 57-ամյա Նազելի Թութուլյանին տեղափոխել են հիվանդանոց: Արևհատ Դավթյանը հիվանդանոցում մահացել է: Ավելի ուշ ոստիկանները Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում հայտնաբերել են վրաերթի ենթարկած ավտոմեքենան: Ավտոմեքենայում հայտնաբերվել է 59-ամյա Վահան Ստեփանյանի վարորդական իրավունքի վկայականը:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































