Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
13-04-2012 Սպանություն Գյումրիում
Դիտումների քանակը 2859
Ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի երեկ երեկոյան Գյումրիի "Մայր Հայաստան" հուշահամալիրի հարևանությամբ` "Սև Բերդ" տանող ճանապարհին, հայտնաբերվել է "Մերսեդես" մակնիշի ավտոմեքենա` ղեկին Կարեն Եսայանի դիակը` գլխի մասում հրազենային վնասվածքի հետքով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ըստ շրջանառվող լուրերի` սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն է: Գյումրիում կատարված սպանության գործով արդեն կան ձերբակալվածներ, սակայն նախաքննության շահերից ելնելով նրանց ինքնությունն առայժմ գաղտնի է պահվում:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































