Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
29-03-2012 Ոստիկանության հայտարարությունը
Դիտումների քանակը 114
Երևանի Մաշտոցի պողոտայում մոնտաժվող կրպակների շուրջ վեճը շարունակվում է։ Ոստիկանությունն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ մարտի 31-ին, ժամը 13.00-ին, Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները և մասնակիցների պահանջների հարկադրական կենսագործումը, մեջբերում եմ, չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ: Նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում և առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն: Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ այդ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ կայացված վարչական ակտը կարող է վիճարկվել միայն դատական կարգով և հորդորում ու պահանջում է զերծ մնալ հակաիրավական գործողություններից։
Վերջին նորություններ
| << | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | >> |


Ծածկույթ

































