Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
28-03-2012 Ռումբ՝ Ալիխանյան եղբայրների 22 հասցեում
Դիտումների քանակը 186
Այսօր ժամը 13:25 -ին 1-02 ծառայություն զանգահարել է մի անձ և հայտնել, որ իր էլեկտրոնային փոստին եկած նամակում գրված է, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 22 հասցեում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտի 22-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Անմիջապես նշված հասցե է մեկնել երկու մարտական հաշվարկ և հրդեհաշիջման բաժնի օպերատիվ խումբը: Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցները շենքից տարհանվել են իսկ իրականացված կինոլոգիական հետազոտության արդյունքում ռումբ չի հայտնաբերվել, ահազանգը կեղծ է եղել: Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում կեղծ ահազանգի հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































