Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
23-03-2012 Թուրք իրավապաշտպանին ազատազրկում է սպառնում
Դիտումների քանակը 91
Այն որ ձերբակալված լրագրողների թվով Թուրքիան աշխարհի առաջատարն է, հայտնի է: Բայց այժմ Թուրքիան նաև ընդգրկվել է կրոնական ազատությունները ոտնահարող աշխարհի մի քանի երկրների ցուցակում: Այս շաբաթ Միացյալ Նահանգներում գործող միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը հրապարակեց իր զեկույցը, որտեղ Թուրքիան առաջին անգամ դասվեց այսպես կոչված առանձնահատուկ մտահոգություն առաջացնող պետությունների շարքին: Մեկնաբանները նշում են` այսինք Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է և ձգտում է անդամակցել Եվրամիությանը, այժմ հայտնվել է Հյուսիսային Կորեայի, Իրանի, Ուզբեկստանի և մի քանի այլ երկրաների կողքին, որոնք անհանգստության աղբյուր են ողջ աշխանրհի համար£ Թուրքիայի իշխանություններին սա, բնականաբար, բոլորովին դուր չի գալիս: Եվ այսօր Թուրքիան բավական կոշտ է արձագանքել:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































