Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
SHANT TV
24.05.2013 | 20:08:41
  • arm
  • eng
  • rus
  Լրատվություն

22-02-2012  Բիզնեսի գրանցում` 20 րոպեում

Դիտումների քանակը 824
Մի առիթով արդեն ասել ենք, որ օրինակ Էստոնիայում նոր բիզնեսը գրանցում են ընդամենը 20 րոպեում. Արդարադատության նախարարությունում խոստանում են սա իրականություն դարձնել նաև մեզ մոտ, ընդ որում ամենամոտ ապագայում: Նախարարությունում բարեփոխումներ են խոստանում նաև նոտարների աշխատանքում: Այսուհետ նոտարները կբաշխվեն` հաշվի առնելով ոչ թե բնակչության քանակը, այլ ծանրաբեռնվածությունը: Ըստ փոխնախարարի` նոտարները պատասխանատվություն են կրելու իրենց ամեն մի գործարքի համար: Կպատժվեն, արդյոք, այն նոտարները, որոնք հաստատել են նույն բնակարանը մի քանի հոգու վաճառելու առք ու վաճառքի պայմանագիրը հարցին փոխնախարար Արամ Օրբելյանը պատասխանել է, որ դա պայմանավորված է դիտավորությունը ապացուցելու հանգամանքով: Իսկ ապագայում նման դեպքերը բացառելու համար նախարարությունում որոշել են, որ չկառուցված շենքերի բնակարանների առք ու վաճառքի պայմանագրերն այսուհետ կհաստատվեն միայն մեկ նոտարի կողմից, որը ձեռքի տակ կունենա շենքի նախագիծը և ամեն մի բնակարանը վաճառելուց հետո կնշի այն որպես վաճառված:
Բիզնեսի գրանցում` 20 րոպեում
 
 
Քաղաքական    ::    Լուրեր Գյումրիից    ::    Կիրակնօրյա Հորիզոն    ::    911
<<11121314151617181920>>
ՀԱՄԵՐԳՆԵՐ   |   ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   ԳՈՎԱԶԴ   |   Կապ   |   ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
© Copyright 2013 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը  ցանկացած միջոցներով 
արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ"  պաշտոնական  համաձայնության։