Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
18-02-2012 Վիրավորներ մերկասառույցի պատճառով
Դիտումների քանակը 151
Այսօր կեսօրին ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Երևան ավտոճանապարհի Ազատան գյուղի հատվածում: Բախվել են Լենդ Ռովեր մակնիշի մարդատարը և Գազ 56 մակնիշի բեռնատարը: Ըստ ականատեսների մարդատարը ուղևորվելիս է եղել Երևանից Գյումրի , իսկ հանդիպակաց ընթացել է բեռնատարը: Ձյունածածկ ու մերկասառույց ճանապարհին մեքենաները դարձել են անկառավարելի, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել բախում: Մարդատար մեքենայի անվտանգության բարձիկների շնորհիվ վարորդն ու կողքին նստած ուղևորը մարմնական թեթև վնասվածքներ են ստացել: Երրորդ ուղևորը ստացել է կոտրվածքներ և տեղափոխվել Գյումրիի վիրաբուժական հիվանդանոց: Վթարի հետեւանքով ավտոմայրուղին ավելի քան 2 ժամ փակ է եղել:
Վերջին նորություններ
| << | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | >> |


Ծածկույթ

































